Միջազգային

Չինաստանին կոշտ պատասխան է սպասվում՝ հակառուսական պատժամիջոցները չկատարելու համար

Չինաստանին կոշտ պատասխան է սպասվում՝ հակառուսական պատժամիջոցները չկատարելու համար

ԱՄՆ-ի Առևտրի նախարար Ջին Ռայմոնդոյի խոսքով՝ այս դեպքում Վաշինգտոնը կարգելի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների և ծրագրային ապահովումների մատակարարումը։

Չինական ընկերությունները կարող են բախվել ԱՄՆ-ի կոշտ գործողություններին, եթե հրաժարվեն կատարել հակառուսական պատժամիջոցները: Այս մասին երեքշաբթի՝ The New York Times-ին տված հարցազրույցում, ասել է ԱՄՆ Առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն։

«Այնուհետ՝ Միացյալ Նահանգները կկասեցնի Չինաստանում արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների և ծրագրային ապահովումների մատակարարումը», - ասել է նա: «Ռուսաստանը, անշուշտ, կդիմի մյուս երկրներին՝ շրջանցելու պատժամիջոցները և արտահանման վերահսկողությունը, բայց եթե ԱՄՆ-ն հաստատի, որ Շանհայում կիսահաղորդիչներ արտադրող SMIC կորպորացիան առաքումներ է անում Ռուսաստան, դա ուղղակի կփակվի, և կկանխվի դրա ապարատային ու ծրագրային ապահովումը», - հայտնել է առևտրի նախարարը: «Սա կործանարար հարված կհասցնի Չինաստանի՝ այդ չիպերն արտադրելու կարողությանը», - ընդգծել է Ռայմոնդոն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական