Միջազգային

Ինչպե՞ս կազդի ուկրաինական պատերազմը Կենտրոնական Ասիա դրամական փոխանցումների հոսքերի վրա

Ինչպե՞ս կազդի ուկրաինական պատերազմը Կենտրոնական Ասիա դրամական փոխանցումների հոսքերի վրա

Կենտրոնական Ասիայում 2022թ. ենթադրվում էր տրանսֆերտների աննշան աճ, սակայն ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով դրամական փոխանցումների աճի փոխարեն ակնկալվում է կտրուկ անկում:

Ինչպես պարզ է դառնում ՀԲ վերլուծաբանների վերջին հոդվածներից, դեպի Կենտրոնական Ասիա տրանսֆերտների հոսքերի վրա, ամենայն հավանականությամբ, լուրջ ազդեցություն կունենան Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա և Ռուսաստանի նկատմամբ հետագա պատժամիջոցները:

Մարտի 4-ի հոդվածում Միգրացիայի և տրանսֆերտների գծով գլխավոր տնտեսագետ, KNOMAD-ի ղեկավար Դիլիպ Ռաթան և ֆինանսական վերլուծաբան Յունգ Ջու Կիմը գրել են, որ Ռուսաստանում տնտեսական ակտիվության անկման և ռուբլու թուլացման նախնական գնահատականների հիման վրա, կանխատեսում են Կենտրոնական Ասիայում տրանսֆերտների 25%-անոց  անկում:

COVID-19-ի բացասական շրջանից հետո վերականգնման խոստումները փոխարինվել են տրանսֆերտների աճի անկման կանխատեսումներով։ Ներկայում տարածաշրջանում ամենաշատ տրանսֆերտներից կախված երկիրը Ղրղզստանն է։ Տրանսֆերտների հոսքը երկիր 2020թ.-ին կազմել է ՀՆԱ-ի 31,3%-ը։ Ղրղզստան ուղարկվող տրանսֆերտների ավելի քան 80%-ը գալիս է Ռուսաստանից։ Ի սկզբանե Համաշխարհային բանկը կանխատեսում էր, որ 2022թ.-ին տրանսֆերտները կավելանան 3%. այդ գնահատականն այժմ ճշգրտվել է՝ 33% կործանարար անկմամբ: Ակնկալվում է, որ Ուզբեկստանում և Տաջիկստանում աճի փոխարեն կտրուկ անկումներ կլինեն՝ համապատասխանաբար 21 և 22%:

«Ռուսաստանում տնտեսական ակտիվության թուլացումը կազդի աշխատանքային միգրանտների զբաղվածության, եկամուտների և տրանսֆերտներ ուղարկելու՝ նրանց կարողության վրա», - նշել են փորձագետները։ Քանի որ Ռուսաստանի տնտեսությունը ճնշման տակ է, հավանական է, որ աշխատանքային միգրանտների համար ավելի քիչ աշխատատեղեր կստեղծվեն։ Աշխատավարձը նույնպես կարող է նվազել: Երկրորդ՝ նրանք նշում են, որ ռուբլու թուլացումը ԱՄՆ դոլարի նկատմամբ կնվազեցնի ռուբլով ուղարկվող տրանսֆերտների՝ դոլարային անվանական արժեքը»։ Ըստ էության, այն տրանսֆերտները, որոնք կենտրոնասիացիները կկարողանան հետ ուղարկել տարածաշրջան, ավելի քիչ արժեք կունենան: Բացի այդ՝ Ռուսաստանի բանկային համակարգի նկատմամբ պատժամիջոցները կարող են խոչընդոտել դրամական փոխանցումները օրինական ճանապարհով, ինչը կարող է հանգեցնել դրամական փոխանցումների անօրինական և անուղղակի ճանապարհների:

Ըստ վերլուծաբանների՝ Ուկրաինան ավելի լայն տարածաշրջանում միակ երկիրն է, որը կարող է դրամական փոխանցումների հոսքերի դրական աճ ունենալ՝ երկու փաստի հետևանքով. 2021թ.-ին Ուկրաինայի տրանսֆերտների միայն 55%-ն է ստացվել Ռուսաստանից, և պատերազմի հետևանքով 2 միլիոնից ավելի ուկրաինացիներ ստիպված են եղել փախչել, շատերը՝ Եվրոպայի հարուստ երկրներ: Ակնկալվում է, որ այժմ ավելի շատ արտագաղթ կլինի դեպի արևմուտք, ոչ թե՝ արևելք, և, որպես այդպիսին, կարելի է ակնկալել, որ տրանսֆերտների հոսքը Ուկրաինա կմեծանա:

Կենտրոնական Ասիայի բնակիչները հայտվել են ծանր վիճակում՝ հաշվի առնելով տարածաշրջանային տնտեսական կախվածությունը Ռուսաստանից: Կարելի է անդրադառնալ Ռուսաստանում նախորդ տնտեսական անկումների տնտեսական և սոցիալական ազդեցություններին՝ հասկանալու, թե ինչ կարող է սպասվել: 
2014-ին՝ Ղրիմի բռնակցումից հետո, պատժամիջոցները Ռուսաստանի տնտեսությունն ուղղորդեցին դեպի ռեցեսիա, որը մինչև 2015թ. սկսեց ներթափանցել նաև Կենտրոնական Ասիայի տնտեսություններ, որոնցից ամենածանր ազդեցությունն այն ժամանակ զգաց Ղազախստանը, որի վրա նույնպես անկումը էական զգացվեց: Օրինակ՝ մինչև 2016թ. Ղազախստանի ՀՆԱ-ի աճը հասել է ընդամենը 1%-ի: Այդ տարի Ղազախստանում տեղի ունեցան ամենամեծ բողոքի ցույցերը, որոնք շատ դիտորդներ ուղղակիորեն կապում էին սոցիալ-տնտեսական խնդիրների հետ:

Կարելի է պատկերացնել նմանատիպ մի տնտեսական փոթորիկ, որը ծայրահեղության կհասնի գալիք տարում: Թեև նավթի գներն այս պահին աճում են, հավանաբար, կարգելելվի ռուսական նավթի և գազի ներմուծումը ԱՄՆ, և պարզ չէ, թե արդյոք Ռուսաստանը կշահի այդ բարձր գներից, թե ոչ: Կենտրոնական Ասիայի արտահանողները նույնպես կարող են տուժել։ Ինչպես Դեյվիդ Օ’Բրայանն է է լուսաբանել Eurasianet-ի հոդվածում, «Ղազախստանը հենվում է Ռուսաստանի վրա՝ իր հում նավթի մեծ մասն արտահանելու համար»: Այդ նավթը խողովակներով ուղարկվում է Ռուսաստանի տարածքով դեպի Սև ծովի նավահանգիստ, որն այժմ հիմնականում պատերազմական գոտի է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական