Միջազգային

ԱՄՆ-ն Լեհաստան կտեղափոխի Patriot համալիրներ

ԱՄՆ-ն Լեհաստան կտեղափոխի Patriot համալիրներ

Պենտագոնը մտադիր Է Վարշավայի առաջարկությամբ Լեհաստան տեղափոխել Patriot զենիթա-հրթիռային համալիրներ: Մարտի 8-ին այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի զինված ուժերի Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչ Ադամ Միլլերը: 

Ինչպես նշվում է, պլանավորվում Է «արագորեն Լեհաստան տեղափոխել Patriot-ի երկու մարտկոց»: Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունում կարծում են, որ այս քայլը թույլ կտա «հակազդել ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ տարածքների համար հնարավոր պոտենցիալ սպառնալիքներին»: «Դա խելամիտ միջոց Է, նպատակաուղղված ուժերի պաշտպանությանը, որն ընդգծում Է 5-րդ հոդվածի մեր հանձնառությունը և չի օժանդակում ինչ-ինչ հարձակողական գործողութունների»,- ընդգծել Է Միլլերը: Հյուսիսատլանտյան պայմանագրի՝ 1949 թվականին Վաշինգտոնում ստորագրված 5-րդ հոդվածը նախատեսում Է կոլեկտիվ պատասխան «ՆԱՏՕ-ի մեկ կամ մի քանի» երկրների վրա «զինված հարձակման» դեպքում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական