Միջազգային

Ստիպված կլինենք ինչ-որ գին վճարելու․ Ջոն ՔԵրի

Ստիպված կլինենք ինչ-որ գին վճարելու․ Ջոն ՔԵրի

Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կունենան իրենց գինն արևմտյան երկրների համար, և դրա հետ պետք է որոշ ժամանակ ապրել։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 7-ին  հայտարարել է ԱՄՆ նախագահի կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջոն Քերին՝ Հյուսթոնում կայացած էներգետիկ համաժողովում՝ մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները և էներգակիրների գների աճը։

«Հավանաբար, ստիպված կլինենք ինչ-որ գին վճարելու: Ակնհայտ է, որ էներգետիկ շուկաները այս պահին խառը վիճակում են։ Սրա հետ մի որոշ ժամանակ պետք է ապրենք»,- ասել է նա։

Միաժամանակ Քերին հավելել է, որ անհրաժեշտ է պահպանել միասնությունը, իսկ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն անվանել է դարի «որոշիչ պահը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական