Միջազգային

Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն համաձայնության են եկել

Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն համաձայնության են եկել

Իրանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ), կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում, համաձայնեցրել են համապարփակ տեխնիկական համագործակցությունը՝ հետագա համաձայնության հասնելու համար:

Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն:

«Գրոսիի այցի ընթացքում, որը տեղի ունեցավ Վիեննայի բանակցությունների ֆոնին, համաձայնեցվեց համապարփակ տեխնիկական համագործակցությունն Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև, որի հիման վրա կկնքվի փուլային համաձայնագիր»,- ասել է նա: Դիվանագետի խոսքով՝ «Գործակալությունը հարցեր է տվել Իրանի մի շարք օբյեկտների վերաբերյալ, կողմերը համաձայնության են եկել, որ հետագա մեկ-երկու ամսվա ընթացքում բոլոր հարցերին կտրվեն պատասխաններ Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև տեխնիկական համագործակցության շրջանակներում՝ պայմանով, որ գործակալությունը հրաժարվի հարցի քաղաքականացումից և ճնշումներից: Գոյություն ունի ուղիղ կապ՝ այդ հարցերի և Վիեննայի համաձայնագրի միջև»:

ՄԱԳԱՏԷ-ն և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը մարտի 5-ի համատեղ հայտարարությամբ հայտնել են, որ կողմերը Գրոսիի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում համաձայնության են եկել՝ շարունակելու համագործակցությունը երեք վիճելի օբյեկտներում տեսչական ստուգման վերաբերյալ չլուծված հարցերի կարգավորման համար: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը մտադիր է հունիսին գործակալության Կառավարիչների խորհրդին հաշվետվություն տրամադրել Իրանի երեք օբյեկտների վերաբերյալ: Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հարցեր ուներ Իրանի չորս վիճելի օբյեկտների մասին։

Հաղորդել է ТАСС գործակալությունը։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական