«ԱՄՆ Զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին այցելել է Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող գաղտնի օդանավակայան, որը դարձել է այդ երկրին զենքի մատակարարման կենտրոնը», - տեղեկացնում է CNN հեռուստաալիքը։ Միլին անձամբ հետեւել է Ուկրաինային զենքի մատակարարման գործընթացին։ Օդանավակայանում նա հանդիպել է զինվորականների հետ և ծանոթացել զենքի տեղափոխման գործընթացին։ Վերջին օրերին այս օդանավակայանում, որի գտնվելու վայրը գաղտնի է, չվերթների թիվն ավելացել է՝ օրական հասնելով 17-ի։
Ինչպես հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը՝ ռուսաստանցի զինվորականները չեն փորձել կասեցնել այդ մատակարարումները, բայց հիմա ԱՄՆ-ում մտահոգություն կա, որ այդ այն կարող է թիրախավորվել, եթե մատակարարումները շարունակվեն։ Գործողության համար հիմնականում պատասխանատու է ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը (EUCOM), որն իր կապերը դաշնակիցների եւ գործընկերների հետ օգտագործում է՝ ռեալ ժամանակում գործողությունները համակարգելու համար։
Ինչպես հավաստիացվում է, Կիևին օգնություն է ուղարկել 14 երկիր, ընդ որում՝ մեծ մասն ԱՄՆ-ից։ Այդ նպատակին հատկացված 350 միլիոն դոլարից 240 մլն-ն արդեն ուղարկվել է Ուկրաինա։ «Բոլորս չափազանց տպավորված ենք, թե որքան արդյունավետ է Ուկրաինայի ԶՈՒ-ն օգտագործում այն սարքավորումները, որոնք տրամադրում ենք նրանց»,- ասել է պաշտոնյան։