Միջազգային

ԵՄ-ն չի հրաժարվի նոր անդամներ ընդունելու չափանիշներից

ԵՄ-ն չի հրաժարվի նոր անդամներ ընդունելու չափանիշներից

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է, որ «չափանիշներից չի կարելի հրաժարվել, քանի որ ԵՄ-ում բոլորը ստորագրել են եվրոպական պայմանագրերը, այսինքն՝ կան պայմաններ, և դրանք պետք է կատարվեն»։ Եվրամիությունը չի կարող հրաժարվել նոր երկրների՝ համայնքին անդամակցելու սեփական չափանիշներից։ Այս մասին երկուշաբթի «Deutschlandfunk» ռադիոկայանի եթերում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Մենք չենք կարող հրաժարվել չափանիշներից, քանի որ ԵՄ-ում բոլորս ստորագրել ենք եվրոպական համաձայնագրեր, այսինքն՝ կան պայմաններ, և դրանք պետք է կատարվեն», - ասել է նա։ «Սակայն կասկած չկա, որ մենք բոլոր ջանքերը կգործադրենք՝ Ուկրաինային այս ճանապարհով ուղեկցելու համար», - հավելել է ԵՀ ղեկավարը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին խնդրել էր ԵՄ-ին՝ անհապաղ ընդգրկել իր երկրին միություն։ Դրանից հետո երկրի վարչապետ Դենիս Շմիհալը հայտնել է, որ Ուկրաինան հատուկ ընթացակարգով դիմում է ԵՄ-ին՝ անդամակցելու համար։

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշել է, որ ԵՄ առաջնորդների ներկայիս օրակարգը չի ներառում Ուկրաինային համայնքի կազմում ընդունելու հարցը։ Իր հերթին, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը մարտի 1-ին Եվրախորհրդարանի արտահերթ լիագումար նիստում ասել է, որ ԵՄ խորհուրդը լրջորեն կվերլուծի Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության դիմումը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական