Միջազգային

«Չինաստանը կաջակցի Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացին». Վան Ի

«Չինաստանը կաջակցի Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացին». Վան Ի

Չինաստանի իշխանությունները կառուցողական դեր կխաղան Ուկրաինայի հակամատության կարգավորման գործում և մտադիր են դրա համար գործադրել ակտիվ ջանքեր: Մարտի 7-ին այս հայտարարությամբ հանդես Է եկել ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին։ 

«Չինաստանը կշարունակի ակտիվ ջանքեր գործադրել Ուկրաինայի ճգնաժամային իրադրության հաղթահարման համար», - ընդգծել է նա՝ ելույթ ունենալով մամուլի ասուլիսում: ԱԳՆ-ի ղեկավարի խոսքով՝ Պեկինը խիստ անհրաժեշտ է համարում, որ հակամարտության ընթացքում ապահովվի օտարերկրացի քաղաքացիների անվտանգությունը. «Մենք կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում չի կարելի յուղ լցնել կրակին», - ասել Է նա: Վան Ին նաև նշել Է, որ լարվածության սաստկացող  էսկալացիայի պայմաններում չափազանց կարևոր է՝ գործել ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների հաշվառմամբ:

«Մենք հուսով ենք, որ շուտով կսկսվի ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը, որտեղ ձեռք կբերվի հերթական առաջընթացը», - հավելել է նա: «Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններին բնորոշ է իրենց անկախությունը՝ երրորդ կողմերի բացասական ազդեցություններից», - ասել Է Վան Ին՝ ընդգծելով, որ դրանք հենվում են դաշինքներին չմիացման և առճակատումից խուսափելու սկզբունքների վրա, և ուղղված չեն երրորդ կողմերի դեմ․ «Մենք համոզված ենք, որ մեր հարաբերություններն ազատ են արտաքին միջամտությունից կամ հրահրված տարաձայնություններից», - նշել է նա: «Չինաստանի և Ռուսաստանի սերտ հարաբերություններն չեն բացառում ռազմավարական երկխոսության պահպանման կարևորությունը Պեկինի և Բրյուսելի միջև», - հայտարարել է նախարարը։ 

Հաղորդել է ТАСС գործակալությունը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական