Չիլիի կառավարությունը, Ուկրաինայի հակամարտության պատճառով, հետ է կանչել ռուսական ընկերություններին ուղարկված հրավերները՝ մասնակցելու «FIDAE»-ի ռազմական և օդատիեզերական տեխնիկայի միջազգային ցուցահանդեսին։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել էր Չիլիի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
«Չիլին հետ է կանչել ռուսական ընկերություններին ուղղված հրավերը, որոնք պատրաստվում էին մասնակցել «FIDAE» միջազգային օդատիեզերական ցուցահանդեսին, որը կանցկացվի մեր երկրում ապրիլի 5-ից 10-ը»,- ասված է հաղորդագրության մեջ։
FIDAE-ն Լատինական Ամերիկայի ամենամեծ ռազմական և օդատիեզերական ցուցահանդեսն է: