«Visa» և «Mastercard» ընկերությունները հայտարարել են Ռուսաստանում իրենց գործունեությունը դադարեցնելու մասին։ «Ռուսաստանում թողարկված «Visa» քարտերով արված բոլոր գործարքներն այլևս չեն գործի երկրից դուրս և Ռուսաստանից դուրս ֆինանսական հաստատությունների կողմից թողարկված ցանկացած «Visa» քարտ այլևս չի աշխատի Ռուսաստանի Դաշնությունում», - հայտարարել են «Visa» ընկերությունից: