Միջազգային

«Թուրքիան կցանկանար կազմակերպել Լավրովի և Կուլեբայի հանդիպումը». Չավուշօղլու

«Թուրքիան կցանկանար կազմակերպել Լավրովի և Կուլեբայի հանդիպումը». Չավուշօղլու

Թուրքիայի իշխանությունները ցանկանում են կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումն Անթալիայում՝ դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների արտակարգ նիստից հետո կայացած ասուլիսին։

«Թուրքիան այն սակավաթիվ երկրներից է, որը կարող է երկխոսություն հաստատել երկու կողմերի միջև: Դեռևս պատերազմի մեկնարկից առաջ էինք մենք նախատեսում երկու արտգործնախարարների երկխոսությունը կազմակերպել Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում: Մենք ուզում ենք հանդիպեցնել ուկրաինական և ռուսական կողմերին՝ նախարարների մակարդակով, Լավրովը երեկ հաստատել է իր մասնակցությունը, բայց չգիտեմ՝ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը կարո՞ղ է գալ», - ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական