Միջազգային

«Ուկրաինային ու Վրաստանին ՆԱՏՕ չընդունելը ճիշտ որոշում էր». Շոլց

«Ուկրաինային ու Վրաստանին ՆԱՏՕ չընդունելը ճիշտ որոշում էր». Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլոֆ Շոլցը հայտարարել է, որ Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին այն հարցը չէ, որն արժե բարձրացնել այսօր՝ մինչև Ուկրաինայում իրավիճակի լիցքաթափումը։

«Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ չընդունելը ճիշտ էր։ Այդ հարցը դրված չէր և դրված չէ օրակարգում», - գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլերը։ «Սա ճիշտ որոշում էր։ Նախկինում այս հարցի վերաբերյալ շատ երկար բանակցություններ են եղել ՆԱՏՕ-ում», - հայտարարել է Շոլցը։

Հիշեցնենք, որ 2008թ., Բուխարեստում անցկացված գագաթնաժողովի ժամանակ, ՆԱՏՕ-ի երկրները հաստատել էին, որ Վրաստանը և Ուկրաինան իրավունք ունեն անդամակցել դաշինքին՝ հետաձգելով հարցի լուծումն անորոշ ժամանակով։ Անցած տարվա հունիսին ՆԱՏՕ-ի առաջնորդները, Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ, աջակցեցին դաշինքին միանալու՝ երկու երկրների կամքին։ Նրանք հայտարարեցին նաև բարեփոխումները շարունակելու անհրաժեշտության մասին, սակայն չնշեցին այդ երկրների՝ կազմակերպությանն անդամակցելու ժամկետները։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական