Միջազգային

Cisco-ն դադարեցրել է բիզնես գործունեությունը Ռուսաստանում և Բելառուսում

Cisco-ն դադարեցրել է բիզնես գործունեությունը Ռուսաստանում և Բելառուսում

Ցանցային սարքավորումների և ծրագրային ապահովման ծառայություններ մատուցող ամերիկյան «Cisco» ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում և Բելառուսում։ Այս մասին հայտնել է «MarketWatch»-ը՝ վկայակոչելով «Cisco Systems»-ի գործադիր տնօրենին։

«Cisco»-ն դադարեցնում է ողջ բիզնես-գործունեությունը Ռուսաստանում և Բելառուսում և կշարունակի կենտրոնանալ մեր ուկրաինացի աշխատակիցներին, հաճախորդներին և գործընկերներին աջակցելու վրա՝ տրամադրելով հումանիտար օգնություն և աջակցելով ուկրաինական կազմակերպություններին՝ կիբերվտանգներից պաշտպանվելու գործում», - հայտնել է ընկերության տնօրեն Ռոբինսը։

Ավելի վաղ ՌԴ-ում ու Բելառուսում իրենց գործունեության դադարեցման մասին էին հայտնել «Apple»-ը, «Oracle»-ը, «Intel»-ը և «AMD»-ն։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական