Quad երկրների (ԱՄՆ, Ավստրալիա, Հնդկաստան եւ Ճապոնիա) ղեկավարները հաստատել են իրենց համաձայնությունը ազատ և բաց Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին, որտեղ հարգվում են բոլոր պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, իսկ երկրներն ազատ են ռազմական, տնտեսական և քաղաքական հարկադրանքից։
«Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ու ԱՄՆ նախագա Ջո Բայդենը քննարկել են Ուկրաինայում շարունակվող հակամարտությունն ու հումանիտար ճգնաժամը և գնահատել դրա հետևանքները։ Նրանք պայմանավորվել են՝ ստեղծել հումանիտար օգնության և տարերային աղետներից պաշտպանության նոր մեխանիզմ, որը թույլ կտա Quad-ին՝ լուծել ապագա հումանիտար խնդիրները Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և կապուղի տրամադրել՝ Ուկրաինայի ճգնաժամին արձագանքելու համար», - ասվում է գագաթնաժողովի ամփոփիչ հաղորդագրությունում։