Միջազգային

«Эхо Москвы»-ի ռադիոկայանը լուծարվել է

«Эхо Москвы»-ի ռադիոկայանը լուծարվել է

«Էխո Մոսկվի»-ի տնօրենների խորհուրդը որոշել է լուծարել ռադիոկայանը, հայտարարել է գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։ Բացի այդ, «Ռոսկոմնադզոր»-ը Google-ից պահանջել է հեռացնել «Էխո Մոսկվի» հավելվածը, հավելել է Վենեդիկտովը։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը «Ռոսկոմնադզոր»-ից պահանջել էր արգելափակել «Дождь» ինտերնետային հեռուստաընկերության և «Эхо Москви» ռադիոկայանի կայքերը՝ պնդելով, որ նրանք «սխալ» տեղեկություններ են հաղորդում Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի բանակի գործողությունների մասին։ Դատախազության կարծիքով՝ նրանց հաղորդումները ծայրահեղական բնույթ են կրում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական