Միջազգային

Բլինքենը պատրաստվում է մեկնել Եվրոպա

Բլինքենը պատրաստվում է մեկնել Եվրոպա

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը մարտի 3-8-ը աշխատանքային այցով կմեկնի Եվրոպա: Առաջին այցը Բրյուսելում է լինելու, որտեղ պետքարտուղարը կմասնակցի Մեծ յոթնյակի ԱԳ ղեկավարների համաժողովին: Այնուհետ՝ կմեկնի Լեհաստան, Մոլդովա, Լատվիա, Լիտվա և Էստոնիա:

«Այս այցերը ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցների և եվրոպական գործընկերների հետ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած պատերազմի շուրջ քննարկումների և համակարգումների շարունակությունն է», - ասված է Պետդեպի հայտարարության մեջ: Բլինքենը Եվրոպայում կքննարկի Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմանը համակարգված տնտեսական պատժամիջոցներով արձագանքելու հարցը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական