Միջազգային

«Պուտինը մեծ գին կվճարի՝ Ուկրաինայում սանձազերծած պատերազմի համար». Բայդեն

«Պուտինը մեծ գին կվճարի՝ Ուկրաինայում սանձազերծած պատերազմի համար». Բայդեն

ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ-ի ժողովրդին ուղղված իր ուղերձում խստորեն քննադատել է Ռուսաստանի նախագահ Պուտինին՝ Ուկրաինա ներխուժելու համար։ Վերջինիս նա անվանել է «ռուս դիկտատոր»։ «Պուտինը փորձեց սասանել ազատ աշխարհի հիմքերը, բայց մեծապես սխալ հաշվարկ արեց», - հայտարարել է Բայդենը՝ ելույթ ունենալով մարտի 1-ի երեկոյան՝ ԱՄՆ Կոնգրեսում։ Նախագահի խոսքով՝ Պուտինը պատերազմն սկսել է «դիտավորյալ և առանց պատճառի». «Նա որոշել է մերժել հակամարտությունը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու ջանքերը։ Եթե ​​նույնիսկ նրան հաջողվի պատերազմի ընթացքում հասնել հաջողության, երկարաժամկետ հեռանկարում նա մեծ գին կվճարի դրա համար», - ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Բայդենի խոսքերով՝ Պուտինը կարծում էր, թե աշխարհը երես կթեքի, երբ նա հարձակվի Ուկրաինայի վրա, բայց փոխարենը բախվեց ուժային պատի, որը նա չէր կարող պատկերացնել։ «Եթե բռնապետերին չկանգնեցնեն, նրանք է՛լ ավելի մեծ քաոս կստեղծեն»,- ասել է Բայդենը՝ հիշեցնելով, որ հենց այդ նպատակով էլ ստեղծվել է ՆԱՏՕ-ն։ Բայդենի խոսքով՝ Պուտինը «կարծում էր, որ կարող է պառակտում մտցնել Արևմուտքում, և ՆԱՏՕ-ն դրան չի արձագանքի». «Աշխարհը միանշանակ ընտրություն է կատարում խաղաղության և անվտանգության օգտին»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական