Պատերազմի առաջին օրից՝ փետրվարի 24-ից, Ուկրաինայում առնվազն 136 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 13 երեխա, 400-ը վիրավորվել են, մեծ մասը՝ օդային հարվածների հետևանքով, Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Թրոսելը։
Պատերազմի սկզբից ի վեր, ամբողջ Ուկրաինայից մարդիկ փախչում են Լվով՝ տարեցներ, կանայք, երեխաներ, նրանց հետ՝ բազմաթիվ օտարերկրյա ուսանողներ և Ուկրաինայում աշխատողներ։Բոլորը սպասում են գնացքով երկիրը լքելու հնարավորությանը։ Սակայն Ուկրաինան լքելը գնալով ավելի դժվար է դառնում: