Ինչպես հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև էներգետիկ հարցերի շուրջ։ Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակն ու երկրին մարդասիրական օգնության տրամադրման հետ կապված հարցեր։ Համապատասխան հաղորդագրությունը չորեքշաբթի տարածել է Ալիևի մամուլի ծառայությունը։
«Մարտի 1-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում ստեղծված ճգնաժամային իրավիճակը և երկրին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցերը», - ասվում է տեքստում։ Ալիևի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մտքերի փոխանակում է կատարվել նաև էներգետիկ հարցերի շուրջ։