«Ռուսական ներխուժումը գալիք տասնամյակների կտրվածքով արատավորել է Ռուսաստանի միջազգային հեղինակությունը», - ասել են Նոբելյան մրցանակի 160 դափնեկիրներ: Բաց նամակում նրանք կատարվածը համեմատել են 1939թ. Լեհաստանի վրա նացիստների հարձակման հետ։
Նոբելյան մրցանակակիրների մի մեծ խումբ սուր քննադատության է ենթարկել Ռուսաստանին՝ Ուկրաինայի վրա հարձակվելու համար, և կոչ արել Մոսկվային՝ դուրս բերել զորքերը երկրից։ «Ինչպես 1939թ. նացիստական Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա՝ օգտագործելով նմանատիպ հնարքներ և կեղծ սադրանքներ, Ռուսաստանի կառավարությունը ևս ՝ Պուտինի գլխավորությամբ, ձեռնարկեց չարդարացված պատերազմ Ուկրաինայի դեմ», - ասվում է դափնեկիրների բաց նամակում, որը հրապարակվել է չորեքշաբթի՝ մարտի 2-ին, «Nobel Campaigns» կայքում։
«Մենք համատեղ դատապարտում ենք այս ռազմական գործողությունները և նախագահ Պուտինի կողմից Ուկրաինայի լեգիտիմության ժխտումը: Ռուսական ներխուժումը գալիք տասնամյակների կտրվածքով արատավորել է Ռուսաստանի միջազգային հեղինակությունը: Ինչու՞ պատ կառուցել Ռուսաստանի և աշխարհի միջև», - ընդգծել են նամակը ստորագրած 163 մրցանակակիրները։