Ճապոնիան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակման հիմքով պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի մի շարք առաջատար պաշտոնյաների, ինչպես նաև՝ 49 ընկերությունների, կազմակերպությունների և բանկերի դեմ։
Համապատասխան հայտարարությունը երեքշաբթի օրը հրապարակվել է Ճապոնիայի ԱԳՆ կայքում։ Պատժամիջոցների ցանկում են ՌԴ նախագահ Պուտինը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Ի թիվս այլոց՝ տույժերի են ենթարկվում Ծովակալության նավաշինական գործարանը, Իրկուտ, Սուխոյ, Տուպոլև, ՄիԳ, Կազանի ուղղաթիռների գործարանները, KLA և USC ավիաարտադրող ձեռնարկությունները, ՊՆ-ն և բանակի բոլոր ստորաբաժանումները, «Ռոսօբորոնէքսպորտը», «Օբորոնպրոմը», ԱԴԾ-ն և Արտաքին հետախուզական ծառայությունը, ինչպես նաև՝ Ռուսաստանի գանձարանը, Կենտրոնական բանկը, «ՎԵԲ» և «Պրոմսվյազբանկը» և պետական կորպորացիան: Rostec-ի նկատմամբ ևս պատժամիջոցներ են կիրառվել։