Երեքշաբթի երկօրյա այցով Թայվան է ժամանել ԱՄՆ-ի ոչ պաշտոնական պատվիրակությունը՝ ԱՄՆ շտաբի նախկին ղեկավար Մայքլ Մալենի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին նաև Իրաքի և Աֆղանստանի հարցերով ազգային անվտանգության խորհրդականի նախկին տեղակալ Մեգան Օ'Սալիվանը և Պաշտպանության նախկին փոխնախարար Միշել Ֆլորնոյը։ Չորեքշաբթի նախատեսված է պատվիրակության հանդիպումը Թայվանի աշխատակազմի ղեկավար Ցայ Ինգ Վենի հետ՝ քննարկելու Վաշինգտոնի և Թայվանի միջև համագործակցությունը, ինչպես նաև՝ տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։
«Պետական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու՝ Չինաստանի ժողովրդի վճռականությունն ու կամքը անսասան են: Ում էլ ուղարկի ԱՄՆ-ն՝ աջակցություն ցույց տալու Թայվանին, ապարդյուն է անցնելու»։ Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին՝ պահպանել «Մեկ Չինաստան» սկզբունքը և ԱՄՆ-Չինաստան երեք համատեղ կոմյունիկեների դրույթները, դադարեցնել ԱՄՆ-ի և Թայվանի միջև ցանկացած պաշտոնական շփում և զգույշ լինել Թայվանի հետ կապված հարցերում՝ հետագա վնաս չպատճառելու չին-ամերիկյան հարաբերություններին, ինչպես նաև՝ խաղաղությանն ու կայունությանը Թայվանի նեղուցում», - հավելել է դիվանագետը։
ՉԺՀ-ի կենտրոնական կառավարության և Թայվանի միջև պաշտոնական հարաբերությունները ընդհատվել են 1949թ.՝ այն բանից հետո, երբ Գոմինդանի ուժերը՝ Չիանգ Քայ-Շիի գլխավորությամբ, պարտվեցին Չինաստանի կոմկուսի հետ քաղաքացիական պատերազմում և տեղափոխվեցին Թայվան: Կղզու և մայրցամաքային Չինաստանի միջև գործնական և ոչ պաշտոնական շփումները վերսկսվեցին 1980-ականների վերջին: 1990-ականների սկզբից կողմերը սկսեցին կապ հաստատել ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով՝ Թայվանի նեղուցով հարաբերությունների զարգացման Պեկինի ասոցիացիայի և միջնեղուցների փոխանակման Թայվանի հիմնադրամի: