Միջազգային

Բայդենը փետրվարի 28-ին դաշնակիցների հետ կքննարկի Ուկրաինայի ճգնաժամը

Բայդենը փետրվարի 28-ին դաշնակիցների հետ  կքննարկի Ուկրաինայի ճգնաժամը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 28-ին դաշնակիցների և գործընկերների հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ իրադրությունը և ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հարցը: Այս ամենը պարզ է դարձել Միացյալ Նահանգների նախագահի աշխատանքային գրաֆիկից, որը փետրվարի 27-ի երեկոյան տարածել Է Սպիտակ տունը։

«Նախագահը կապի պաշտպանված գծով կզրուցի դաշնակիցների և գործընկերների հետ, որպեսզի քննարկի վերջին իրադարաձությունները, որոնք կապված են Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման հետ, ինչպես նաև՝ համակարգի մեր միասնական պատասխանը»,- ասված Է փաստաթղթում: Զրույցը նախատեսված Է Երևանի ժամանակով 20:15-ին, այն տեղի կունենա մամուլի համար փակ ռեժիմով: Սպիտակ տունը չի հայտնում զրույցի մասնակիցների ցուցակը. հաղորդել Է ТАСС-ը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական