Միջազգային

«Իրանի միջուկային համաձայնագրի նախագիծը պատրաստ է». Խաթիբզադե

«Իրանի միջուկային համաձայնագրի նախագիծը պատրաստ է». Խաթիբզադե

Իրանի հետ միջուկային գործարքի ամբողջական վերականգնման մասին համաձայնագրի նախագիծը պատրաստվել է, սակայն մի շարք չլուծված խնդիրներ են մնացել։ Այս մասին երկուշաբթի կայացած ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։ «Մնում են ասպեկտներ, որոնք պետք է լուծվեն: Մենք խոսում ենք պատժամիջոցների չեղարկման, երաշխիքների և Իրանի խաղաղ միջուկային գործունեության դեմ ուղղված որոշ քաղաքական պահանջների մասին, որոնք պետք է համապատասխանաբար լուծվեն», - հայտարարել է Խաթիբզադեն:

Դիվանագետը հավելել է, որ համաձայնագրի նախագիծը պատրաստվել է համատեղ աշխատանքի արդյունքում. «Մենք Վիեննայում ենք, որպեսզի համոզվենք, որ ԱՄՆ-ն մտադիր է վերադառնալ միջուկային գործարքին և չեղարկել պատժամիջոցները»։

Փետրվարի 8-ին Վիեննայում երկար ընդմիջումից հետո, վերսկսվել էր Իրանի միջուկային բանակցությունների ութերորդ փուլը՝ նպատակ ունենալով վերականգնել միջուկային գործարքն իր սկզբնական տեսքով և ԱՄՆ-ին վերադարձնել այս բազմակողմ համաձայնագրին։ Աշխատանքներն իրականացվում են ինչպես Իրանի և Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի և Ֆրանսիայի համատեղ հանձնաժողովի շրջանակներում, այնպես էլ՝ ԱՄՆ-ի հետ առանձին խորհրդակցությունների ձևաչափով՝ առանց Թեհրանի մասնակցության, որը դեռևս պատրաստ չէ ամերիկյան կողմի հետ ուղիղ երկխոսության։ Բանակցողներն արդեն պայմանավորվել են՝ արագացնել համաձայնագրի նախագծի վրա աշխատելու գործընթացը։ Ենթադրվում է, որ ութերորդ տուրը կարող է վերջինը լինել։

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական