Միջազգային

Լեհաստանն առաջարկել է Վարշավան դիտարկել որպես ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ

Լեհաստանն առաջարկել է Վարշավան դիտարկել որպես ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Մոսկվայի հետ բանակցությունների հարթակ կարող են լինել Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը կամ Բաքուն։

«Լեհաստանը կարող է հարթակ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար, եթե ուկրաինական կողմը նման ցանկություն հայտնի», - երկուշաբթի օրը RMF ռադիոկայանին ասել է Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին։ «Եթե նախագահ Զելենսկու կողմից նման ցանկություն կա, եթե դա բերի այս պատերազմի ավարտին, ապա՝ ամենայն վստահությամբ», - ասել է Յաբլոնսկին։ «Սակայն Ռուսաստանի կողմից խաղաղության ցանկացած բանակցություն շինծու է, եթե միաժամանակ հրետակոծություններ են իրականացվում», - հավելել է Յաբլոնսկին։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Մոսկվայի հետ բանակցությունների հարթակ կարող են լինել Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը, Բաքուն։ Փետրվարի 27-ին ուկրաինական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ վարել Բելառուսի Գոմելի շրջանում։ Դրանք պետք է շուտով սկսվեն։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական