Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել է միջնորդ հանդիսանալ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև, քանի որ Անկարան ամուր հարաբերություններ ունի ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի հետ։
«Մենք ականատես ենք լինում հերթական պատերազմին մեր տարածաշրջանում: Նախագահ Էրդողանն առաջարկել է միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, քանի որ մենք ամուր հարաբերություններ ունենք երկու երկրների հետ: Նա նաև կոչ է արել միասնական դիրքորոշում ունենալ դաշնակիցների կողմից», - հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը:
«Թուրքիան ամեն ինչ արել է դիվանագիտական ճանապարհով կանխելու Ուկրաինական իրադարձությունները: ՄԱԿ-ի համակարգը բարեփոխելու մեր կոչերը չեն լսվել, և մենք տեսել ենք այս վերջին ճգնաժամի հետևանքները: Այս պատերազմը կարող էր կանխվել, եթե մեր կոչերը լսվեին»,- հավելել է Ալթունը։