Միջազգային

Գերմանիան կուժեղացնի ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու ծրագրերը

Գերմանիան կուժեղացնի ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու ծրագրերը

«Գերմանիան կիրագործի հեղուկ բնական գազի երկու տերմինալների կառուցման և բնական գազի պաշարների ավելացման ծրագրերը, որպեսզի նվազեցնի իր կախվածությունը ռուսական գազից Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո: Մենք կանենք ավելին, որպեսզի ապահովենք մեր երկրի անվտանգ էներգամատակարարումը». այսօր ուկրաինական ճգնաժամին նվիրված Բունդեսթագի հատուկ նիստում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Արևմտյան մի շարք երկրներ ճնշում են գործադրում Գերմանիայի վրա, որպեսզի գերմանացիների կախվածությունը ռուսական գազից նվազի, սակայն Գերմանիայի կառավարությանը մինչև 2030 թվականը ածուխով աշխատող էլեկտրակայանները աստիճանաբար դադարեցնելու և ատոմակայանները փակելու որոշումները քիչ տարբերակներ են թողել:

Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ Գերմանիան դադարեցրել է 11 միլիարդ դոլար արժողությամբ «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագիծը, որը Եվրոպայի ամենահակասական էներգետիկ նախագիծն է՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ վերաբերմունքի:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական