«Ֆեյսբուք»-ի իր էջում Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը գրել է, որ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների նկատմամբ սահմանված Արևմուտքի պատժամիջոցները չեն ազդի Դոնբասի պաշտպանության համար հատուկ գործողության անցկացման վրա:
«Այդ «հրաշալի» արգելքները, իհարկե, ոչինչ չեն փոխի, այդ թվում` չեն ազդի Դոնբասի պաշտպանության համար ռազմական գործողություն անցկացնելու որոշման վրա: Այն կիրականացվի ամբողջ ծավալով` մինչև բոլոր արդյունքների հասնելը, որոնց մասին ասել է Ռուսաստանի նախագահը. ոչ ավել, ոչ պակաս», - գրել է Մեդվեդևը։