Միջազգային

ԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է անում լքել Բելառուսը

ԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է անում լքել Բելառուսը

ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս անհապաղ լքել Բելառուսը:

«Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Բելառուս և Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել երկիրը», - ասված է Մինսկում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երկիրը կարելի է լքել Մինսկի օդանավակայանով՝ առանձին միջազգային ուղղություններով, Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի հետ ցամաքային սահմանները բաց են և աշխատում են սովորական ռեժիմով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական