Միջազգային

Պետք է հրաժարվել սառը պատերազմի մտածելակերպից

Պետք է հրաժարվել սառը պատերազմի մտածելակերպից

Պեկինը հորդորում է բոլոր կողմերին՝ զսպվածություն դրսևորել և կանխել հետագա էսկալացիան: Այդ մասին, փետրվարի 25-ին տեղի ունեցած ճեպազրույցում, հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Վան Վենբինը։ «Յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարկավոր է հարգել և պաշտպանել: ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական նպատակներն ու սկզբունքները անհրաժեշտ է պաշտպանել համատեղ ջանքերով. դա սկզբունք է, որը Չինաստանը պահել է, ինչպես նաև՝ միջազգային հարաբերությունների հիմնական նորմ, որը պետք է պահպանեն բոլոր երկրները», - հայտարարել Է Վենբինը:

Միևնույն ժամանակ, Վենբինը նշել է, որ իրենք տեսնում են, որ ուկրաինական հարցի պատմությունը բարդ է ու առանձնահատուկ, և, հասկանալով Ռուսաստանի ռացիոնալ անհանգստություններն՝ անվտանգության հետ կապված, Չինաստանը հանդես է գալիս սառը պատերազմի մտածելակերպից լիովին հրաժարվելու և երկխոսության ու բանակցությունների ճանապարհով եվրոպական անվտանգության հավասարակշռված, արդյունավետ ու կայուն մեխանիզմ ձևավորելու օգտին:

Դիվանագետը նաև ուղղակիորեն չի պատասխանել այն հարցին, թե Չինաստանն արդյոք կճանաչի ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն, նշելով միայն, որ ուկրաինական հարցը բարդ պատմություն ունի և Չինաստանը հույս ունի, որ կողմերը տարաձայնությունները կկարգավորեն բանակցությունների ճանապարհով:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական