Միջազգային

Ռուսական նավատորմը իրավունք ունի անցնել թուրքական նեղուցներով

Ռուսական նավատորմը իրավունք ունի անցնել թուրքական նեղուցներով

Ուկրաինան խնդրել է Թուրքիային՝ սահմանափակել ռուսական ռազմանավերի անցումը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Թուրքիան կարող է փակել Բոսֆորն ու Դարդանելը՝ ռազմանավերի անցման համար, բայց նույնիսկ այդ իրավիճակում Ռուսաստանը իրավունք կունենա օգտագործել դրանք՝ նավատորմը բազա վերադարձնելու համար։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն։

Չավուշօղլուի խոսքով՝ թուրք մասնագետներն ուսումնասիրում են հարցը, և եթե ռազմական դրությունը պաշտոնապես ընդունվի, ապա այդ գործընթացը կսկսվի։ «Եթե մենք դա ընդունենք, ապա կարգելենք ռազմանավերի անցումը, բայց Ռուսաստանը նավերը իրենց բազաները վերադարձնելու իրավունք կունենա։ Իհարկե, այս ամենի համար Թուրքիան պետք է ռուսական հարձակումը որակի որպես պատերազմ, - պարզաբանել է հանրապետության ԱԳՆ ղեկավարը։

Հինգշաբթի օրը Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը կոչ էր արել Անկարային՝ սահմանափակել ռուսական ռազմանավերի անցումը թուրքական նեղուցներով։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական