ԵՄ ԱԳ և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, թե Արևմուտքն ունի «շատ տնտեսական գործիքներ, որոնք կարող են վնասել ռուսական տնտեսությանը»: Եվրամիությունը ուրբաթ օրը պաշտոնապես կհաստատի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի սկսած ռազմական գործողությունների հետ։
«Այս պահին տեխնիկական խմբերն ավարտում են պատժամիջոցների վերաբերյալ տեքստերը, այսօր երեկոյան Եվրոպական խորհուրդը կհանդիպի՝ դրանք քաղաքականապես ընդունելու համար, իսկ վաղն առավոտյան ԵՄ խորհուրդը՝ արտգործնախարարների մակարդակով, պաշտոնապես կհաստատի պատժամիջոցները, և դրանք ուժի մեջ մտնի», - հայտարարել է Բորելը։ «Կարող ենք ասել, որ սա մեր պատերազմը չէ, բայց մեր անվտանգությունն է։ Մենք ունենք բազմաթիվ տնտեսական գործիքներ, որոնք կարող են վնասել Ռուսաստանի տնտեսությանը», - հավելել է Բորելը։