Միջազգային

ՌԴ ԶՈՒ-ն օդային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին

ՌԴ ԶՈՒ-ն օդային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին

ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ թե հրետանային կամ օդային հարվածներ են հասցնում Ուկրաինայի քաղաքներին, այլ ռազմական ենթակառուցվածքները խոցվում են գերճշգրիտ զենքերով. «Գերճշգրիտ խոցման միջոցներով շարքից հանվում են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքները, հակաօդային պաշտպանության օբյեկտները, ռազմական օդանավակայանները, ռազմական ավիացիան»։

ՊՆ-ից հավաստիացրել են, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում:

Ավելի վաղ, այսօր առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել նոր ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել երկրի ողջ տարածքում՝ հայտարարելով. «Մենք ռազմական դրություն ենք մտցնում երկրի ողջ տարածքում»։ Ըստ նրա՝ Ուկրաինայի անվտանգության ու պաշտպանական համակարգերը աշխատում են:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական