Միջազգային

Պատերազմը Ուկրաինայում (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Պատերազմը Ուկրաինայում (ԹԱՐՄԱՑՎՈՂ)
  • Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական «Տոչկա-Ու» և որսացել են «Սմերչի» 9 արկ: ՌԴ ՊՆ
  • Ժոզեպ Բորելը տեղեկացրել է SWIFT-ից ռուսական էլ ավելի մեծ թվով բանկերի անջատման մասին։
  • Հռոմի Պապն ասել է, որ պատրաստ է մեկնել Մոսկվա՝ հանդիպելու Պուտինի հետ՝ Ուկրաինայի հարցի կարգավորման համար:
  • Եվս 40 մարդ, այդ թվում՝ 8 երեխա, տարհանվել է Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից: ՏԱՍՍ
  • Հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 2678 տանկ և ավելի քան 2500 միավոր հատուկ ռազմական տեխնիկա: ՌԴ ՊՆ
  • Ազովստալ գործարանից դուրս է բերվել 25 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա: ՏԱՍՍ 
  • ՆԱՏՕ-ի անդամներն Ուկրաինային տրամադրել են առնվազն 8 միլիարդ դոլարի օգնություն:
  • Հատուկ գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 141 ինքնաթիռ, 111 ուղղաթիռ, 609 ԱԹՍ, 275 զենիթահրթիռային համակարգ, 2616 տանկ և այլ մարտական զրահամեքենա:
  • Ապրիլի 27-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Ուկրաինա:
  • Արժույթի միջազգային հիմնադրամը ստեղծել է հատուկ հաշիվ, որի միջոցով Ուկրաինայի բյուջեն ամսական կստանա 5 մլրդ դոլար: Դենիս Շմիգալ
  • Ըստ Ուկրաինայի ԶՈւ ԳՇ-ի՝ ռուսական կողմն ունի շուրջ 22100 զոհ:
  • Սլովակիան Ուկրաինային 130 միլիոն եվրոյի ռազմական օգնություն է ուղարկել։
  • Մեծ Բրիտանիան արգելել է Ռուսաստան արտահանել այնպիսի ապրանքներ և տեխնոլոգիաներ, որոնք կարող են օգտագործվել Ուկրաինայի դեմ:
  • ԵՄ-ն շարունակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթի մշակումը, բայց կոնկրետ ժամկետներ և մանրամասնություններ չեն հայտարարվում: Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սպինանտ
  • Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է ուկրաինական 141 ինքնաթիռ, 110 ուղղաթիռ, 541 ԱԹՍ, 2479 տանկ և այլ մարտական մեքենաներ։ ՌԴ ՊՆ
  • Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ-ն 3,4 միլիարդ դոլար է հատկացրել Կիևին օգնելու համար:
  • ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի զինված ուժերի զինանոցը Խարկովի մարզում՝ հազարավոր տոննա զինամթերքով։ ՌԴ ՊՆ
  • Ֆրանսիան Ուկրաինային կմատակարարի ինքնագնաց CAESAR զրահամեքենաներ։
  • Համաշխարհային բանկը Կիևին մոտ 90 մլն դոլար դրամաշնորհ է տվել: 
  • Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի մոտ 600 միլիարդ դոլար: Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալ
  • Ռուսաստանի ռազմական գործողության հետևանքով Ուկրաինայի կորուստները գնահատվում են 550 միլիարդ դոլար:  Վլադիմիր Զելենսկի
  • Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 140 ինքնաթիռ, 106 ուղղաթիռ, 512 անօդաչու թռչող սարք, 2422 տանկ։ ՌԴ ՊՆ
  • Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգել է մինչև մայիսի 25-ը։
  • Ապրիլի 21-ին Իսպանիայի և Դանիայի վարչապետերը Կիևում հանդիպել են Զելենսկիի հետ:
  • Լատվիայի խորհրդարանը Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի գործողությունները ճանաչեց որպես «ցեղասպանություն»:
  • G7-ից հայտնել են, որ Կիևին «խոստացել և տրամադրել են» ավելի քան 24 միլիարդ դոլար:
  • Մենք չենք կարող թույլ տալ Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում։ Միևնույն ժամանակ՝ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն չի միջամտի հակամարտությանը։ Օլաֆ Շոլց
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկում է ապրիլի 21-ից քառօրյա հումանիտար զինադադար հայտարարել Ուկրաինայում։
  • Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից ուկրաինական ուժերի դուրս գալու համար մարդասիրական միջանցք է բացվել: ՌԴ ՊՆ
  • Ըստ ուկրաինական ԶՈւ-ի` սկսվել է ռուսական զորքերի գլխավոր հարձակումը Դոնբասում:
  • Ապրիլի 19-ի առավոտյան ամբողջ ռազմաճակատի գծով Դոնեցկի, Լուգանսկի և Խարկովի շրջաններում ռուսները փորձել են ճեղքել Ուկրաինայի պաշտպանությունը:
  • ՌԴ օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան հարվածներ է հասցրել Ուկրաինայի 84 ռազմական օբյեկտի։ ՌԴ ՊՆ
  • Զելենսկին ԵՄ ներկայացուցչին է հանձնել Ուկրաինայի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար լրացված դիմումը։ Զելենսկու գրասենյակ
  • Պատերազմի սկզբից ի վեր շուրջ 5 միլիոն մարդ լքել է Ուկրաինան:
  • Լվովում զոհերի թիվը հասել է 7-ի: Տուժել է 11 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։
  • Եվրահանձնաժողովը ևս 45 միլիոն եվրո կուղղի Ուկրաինայում հումանիտար ծրագրերին:
  • Մարիուպոլում շրջափակման մեջ են հայտնվել շուրջ 400 վարձկաններ: ՌԴ ՊՆ
  • Օդեսայի մերձակայքում խոցվել է ուկրաինական ինքնաթիռ, որն արևմտյան երկրների կողմից զենքի մեծ խմբաքանակ էր մատակարարում Ուկրաինային։  ՌԴ ՊՆ
  • Պատերազմի հետևանքով Իրպեն քաղաքի 71%-ն ավերված է:
  • Ամերիկյան հետախուզությունը չի հաստատել Բայդենի տեսակետը՝ Ուկրաինայի դեպքերը ցեղասպանություն անվանելու հետ կապված:
  • Ուկրաինան կորցրել է 2.5-ից 3 հազար զինծառայող, վիրավորների թիվը մոտ 10 հազար է: Վլադիմիր Զելենսկի
  • Ռուսաստանի ԶՈւ-ն կանխել է Ուկրաինայի ԶՈւ հրթիռային հարձակման փորձը Կախովսկայա ՀԷԿ-ի վրա։ ՌԴ ՊՆ
  • ՌԴ հատուկ գործողության մեկնարկից ի վեր Ուկրաինայից ավելի քան 4,79 միլիոն փախստական ​​է ժամանել հարեւան երկրներ։
  • Ըստ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի՝ ռուսական կողմն ունի 20.000 զոհ:
  • Հատուկ գործողության սկզբից ոչնչացվել է 131 ինքնաթիռ, 104 ուղղաթիռ, 245 զենիթահրթիռային համակարգ, 448 ԱԹՍ, 2188 տանկ և այլ զրահատեխնիկա։ ՌԴ ՊՆ 
  • Բրյանսկի մարզում գնդակոծության հետևանքով վիրավորների թիվը հասել է 8-ի։
  • Ուկրաինական կողմը ռուսական Բրյանսկի մարզում գնդակոծել է սահմանային անցակետը:
  • Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 197 երեխա, ևս 351-ը վիրավորվել է։
  • Գազի դիմաց ռուբլով վճարելու Պուտինի հրամանագիրը Եվրահանձնաժողովը պատժամիջոցների խախտում է ճանաչել:
  • Ֆրանսիան Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն կհատկացնի՝ ի հավելումն արդեն ծախսված 100 միլիոն եվրոյի։
  • Ռուսաստանը ֆոսֆորային ռումբեր է օգտագործել Ուկրաինայում: Վլադիմիր Զելենսկի
  • Պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է 191 ուկրաինացի երեխա, տուժել է 350-ը: Ուկրաինայի օմբուդսմեն
  • Բայդենը Պուտինին «բռնապետ» է անվանել, իսկ Ուկրաինայում գործողությունը՝ «ցեղասպանություն»:
  • Համաշխարհային բանկն Ուկրաինային կփոխանցի 1,5 մլրդ դոլար:
  • Ամեն ինչ խոսում է այն մասին, որ մենք շուտով թևակոխելու ենք այս պատերազմի երկրորդ փուլ, որը շատ ավելի արյունալի է լինելու։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ
  • Խարկովում ավերվել է 1644 բնակելի բազմահարկ շենք, ընդհանուր առմամբ, քաղաքում վնասվել է մոտ 2000 շենք և շինություն: Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխով
  • Ուկրաինացի 4,8 մլն երեխա լքել է իր տունը, մահացել է 142, վիրավորվել՝ 229 երեխա: ՅՈՒՆԻՍԵՖ
  • Ռուսական «Ադմիրալ Էսսեն» ֆրեգատը Ղրիմի ափերի մոտ հարվածել է ուկրաինական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքին։ 
  • Կրասնոդարի երկրամասի Եյսկ և Շչերբինովսկի շրջաններում սահմանվել է ահաբեկչական սպառնալիքի դեղին մակարդակ։ ՌԻԱ Նովոստի
  • Ուկրաինա զենք է առաքվում օրական 8-10 չվերթով և ցամաքային շարասյունների «գրեթե մշտական» հոսքով։ Պենտագոն
  • Ուկրաինայում պատերազմը կարող է տևել մինչև 2035 թվականը: Այս պայմաններով խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, պատերազմը կշարունակվի։ Ալեքսեյ Արեստովիչ
  • Մարիուպոլում կան տասնյակ հազարավոր զոհեր, սակայն ռուսները չեն դադարեցնում հարձակողական գործողությունը։ Նրանք ցանկանում են Մարիուպոլը դարձնել «ցուցադրաբար ավերված քաղաք»: Վլադիմիր Զելենսկի
  • Ռուսաստանը կարող է ֆոսֆորային զենք օգտագործել Մարիուպոլում: Բրիտանական հետախուզություն
  • Շվեդական Ericsson ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում։
  • Ֆրանսիական Socie՛te՛ Generale-ը հայտարարել է ռուսական շուկայից դուրս գալու մասին։
  • Ուկրաինայում պատերազմի հետևանքով զոհվել է 183 երեխա, ավելի քան 342-ը՝ վիրավորվել։
  • ԱՄՆ-ն ավելի շատ զենք կուղարկի Ուկրաինա, որպեսզի թույլ չտա Ռուսաստանին նոր տարածքներ գրավել: ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվան
  • Մերձմոսկովյան Ստուպինո քաղաքում բնակելի շենքում պայթյուն է եղել․ զոհվել է 2 մարդ, ևս 5-ը վնասվածքներ է ստացել։
  • Մարիուպոլում բարձրացվել է ռուսական դրոշը։
  • ՌԴ օպերատիվ-մարտավարական ավիացիան մեկ գիշերվա ընթացքում խոցել է ուկրաինական ուժերին պատկանող 85 օբյեկտ։  ՌԴ ՊՆ
  • Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայից Լեհաստան է տեղափոխվել ավելի քան 2,6 միլիոն մարդ:
  • Բայդենը օրենք է ստորագրել, որով արգելվում է ռուսական էներգակիրների ներմուծումը և դադարեցվում նորմալ առևտրային հարաբերությունները Բելառուսի և Ռուսաստանի հետ։
  • Մեծ Բրիտանիան Ուկրաինա կուղարկի 130 միլիոն դոլարի զենքի նոր խմբաքանակ։
  • «Տոչկա-Ու»-ն օգտագործում է միայն Ուկրաինայի ԶՈՒ-ն. ՌԴ ՊՆ-ն սադրանք է համարում Կրամատորսկի երկաթուղային կայարանի վրա Ռուսաստանի կողմից ենթադրյալ «հրթիռային հարձակման» մասին լուրերը:
  • ԵՄ-ն սառեցրել է Ռուսաստանի և Բելառուսի 30 միլիարդ եվրոյի հասնող ակտիվներ:
  • Վիրավորների թիվը մեծ է, Կրամատորսկի հիվանդանոցները չեն բավականացնում: Մարդիկ շատ ծանր վիճակում են, առանց ձեռքերի, ոտքերի։ Կրամատորսկի քաղաքապետ Ալեքսանդր Գոնչարենկո
  • Ուկրաինական կողմը կարող է գնալ Ղրիմի հարցը փակագծերից դուրս դնելուն՝ հանուն Ռուսաստանի հետ իրական խաղաղության պայմանագրի ստորագրման։ Միխայիլ Պոդոլյակ
  • Զելենսկին պնդում է՝ Կրամատորսկի երկաթուղային կայարանին հարվածել են ռուսները՝ «Տոչկա-Ու» զենքով։ Բասուրինը կատավածը համարում է Ուկրաինայի ուժայինների սադրանքը:
  • Կրամատորսկի երկաթուղային կայարանի հրթիռակոծության հետևանքով զոհվել է ավելի քան 30, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ։
  • Ավստրալիան Ուկրաինային է նվիրաբերել 20 Bushmaster զրահափոխադրիչ՝ 38 միլիոն դոլար արժողությամբ:
  • Ըստ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի, ռուսական կողմն ունի շուրջ 19.000 զոհ:
  • Եվրամիությունը պատրաստ է ևս 500 մլն եվրո տրամադրել Ուկրաինային՝ ռազմական նշանակության ապրանքներ գնելու համար։
  • Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են 3 ԱԹՍ, այդ թվում՝ 2 Բայրաքթար։ Հատուկ գործողության սկզբից ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է 416 ԱԹՍ և 2003 զրահամեքենա։ ՌԴ ՊՆ
  • Ռուսաստանը զգալի կորուստներ է կրել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում։ Սա մեծ ողբերգություն է մեզ համար։ Դմիտրի Պեսկով
  • ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կասեցրել է Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին:
  • Իզյումի գործարանի տարածքում հայտնաբերված փաստաթղթերը վկայում են Ուկրաինայի ԶՈւ զենքի և ռազմական տեխնիկայի նոր մոդելների նախագծմանը ՆԱՏՕ-ի երկրների մասնակցության մասին։  ՌԴ ՊՆ
  • Ուկրաինան հրաժարվում է սեփական առաջարկներից ու բազմաթիվ սադրանքներ է ստեղծում բանակցային գործընթացն արգելակելու համար։ Սերգեյ Լավրով
  • Ուկրաինան ներկայացրել է համաձայնագրի նոր նախագիծ, Ռուսաստանում դա դիտարկում են որպես Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածություններից շեղում: Սերգեյ Լավրով
  • Մարիուպոլի կենտրոնական հատվածում հիմնական մարտերն ավարտվել են։
  • Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ պաշտպանեց մի բանաձև, որը կոչ էր անում ամբողջական և անհապաղ էմբարգո սահմանել ռուսական էներգակիրների ներկրման վրա։
  • Spotify սթրիմինգային ծառայությունը ապրիլի 11-ից կհեռանա ռուսական շուկայից: 
  • Ըստ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի, ռուսական կողմն ունի շուրջ 18.900 զոհ:
  • Գիշերվա ընթացքում բարձր ճշգրտության հրթիռները ոչնչացրել են վառելիքի պահեստավորման 4 բազա Նիկոլաևի, Զապորոժիեի, Խարկովի և Չուգուևի տարածքներում։ ՌԴ ՊՆ
  • Բայդենը ստորագրել է Ուկրաինային տրամադրվելիք պաշտպանական օգնության նոր փաթեթ, որը ներառում է Javelin հրթիռներ:
  • Puma-ն հայտարարել է Ռուսաստանում մատակարարումների և խանութների աշխատանքի դադարեցման մասին:
  • Չեխիան Ուկրաինա է ուղարկել T-72 տանկեր և հետևակի մարտական ​​մեքենաներ: Այսպիսով, Չեխիան դարձավ ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը տրամադրեց Կիևի պահանջած ծանր զրահատեխնիկան։
  • Պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինան լքել է ավելի քան 4 միլիոն մարդ:
  • Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը կոչ է արել Ռուսաստանին հեռացնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից։
  • Զենքի անվերահսկելի բաշխումը բնակչությանը կարող է հանգեցնել Ուկրաինայում ՄԱԿ-ի աշխատակիցների մահվան։ ՌԴ ՊՆ
  • Չեչնիայում կամավորների երկրորդ խումբ է ձևավորվում՝ Ուկրաինայում հատուկ գործողությանը մասնակցելու համար։ Ռամզան Կադիրով
  • Ուկրաինայում զոհվել է ավելի քան 1.417 քաղաքացիական անձ:
  • Ռուսական զորքերի անձնակազմի ընդհանուր կորուստները կազմել են շուրջ 18 300 մարդ։ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբ
  • Ռուսաստանը հերքում է իր զորքերի կողմից Բուչայում խաղաղ բնակիչների սպանելու մասին պնդումները, և դրանք շոու անվանում:
  • Մինչև շաբաթվա վերջ հնարավոր է որոշում կայացվի Գերմանիայից շուրջ 100 ռուս դիվանագետի արտաքսելու մասին: BILD
  • ԱՄՆ-ն Ուկրաինային հնարավորություն կտա ինքնուրույն որոշել իր քաղաքական ապագան՝ միաժամանակ շարունակելով ռազմական աջակցությունը: Հակամարտությունը «հեռու է ավարտվելուց»: Սպիտակ տուն
  • Բուչայում տեղի ունեցած սպանությունների պատճառով Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան G7-ից պահանջում է անհապաղ նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։
  • Ուկրաինայի ԶՈւ օդադեսանտային հարձակման ուժերի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Պրիպյատ քաղաքի տարածքը և Բելառուսի հետ պետական ​​սահմանի հատվածը։
  • Գերմանիայի կանցլերը պատերազմից առաջ խորհուրդ էր տվել Զելենսկիին հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցությունից և խուսափել Ռուսաստանի հետ հակամարտությունից։ Բայց նա հրաժարվել է: The Wall Street Journal
  • Ապրիլի 3-ի դրությամբ՝ Ուկրաինայում զոհվել է 158 երեխա, վիրավորվել՝ ավելի քան 258-ը:
  • Օրվա ընթացքում ավիահարվածների են ենթարկվել Ուկրաինայի 28 ռազմական օբյեկտներ։ Հատուկ գործողության մեկնարկից ի վեր արդեն ոչնչացվել է 125 ուկրաինական ինքնաթիռ և 88 ուղղաթիռ։ ՌԴ ՊՆ
  • Ուկրաինան մեկ ամսվա ռազմական գործողությունների համար ծախսում է շուրջ 10 միլիարդ դոլար։ Զելենսկու գրասենյակ
  • Ուկրաինայի գիտությունների ակադեմիան դադարեցրել է համագործակցությունը ՌԴ գիտությունների ակադեմիայի, Մոսկվայի պետական համալսարանի և Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի հետ։
  • Լիտվան այլևս բնական գազ չի ներկրի Ռուսաստանից։ Սա երկարաժամկետ հետևողական էներգետիկ քաղաքականության արդյունք է։ էներգետիկայի նախարարություն
  • Ուկրաինայի ԶՈւ-ն ավիահարված հասցրեց Բելգորոդի նավթի պահեստին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ արեց լքել ՌԴ տարածքը։ Մարիա Զախարովա
  • Ռազմական գործողությունների համար Ուկրաինան ծախսել է շուրջ 10 միլիարդ դոլար: Ուկրաինայի նախագահի աշխատակազմ
  • Էներգոդարն այժմ վերահսկվում է ՌԴ ԶՈւ-ի կողմից: Այսօր քաղաքացիները փորձել են բողոքի ակցիա իրականացնել՝ ընդդեմ պատերազմի, ինչը ցրել են ռուսական զորքերը: Քաղաքում այս պահին չկա ինտերնետ և հեռախոսային կապ: Украина онлайн
  • Իտալիան պատրաստ է հանդես գալ որպես Ուկրաինայի չեզոքության երաշխավոր: Իտալիայի ԱԳՆ
  • Հունգարական Wizz Air ավիաընկերությունը մինչև հոկտեմբերի 30-ը չեղարկել է Ռուսաստանից թռիչքները:
  • Ուկրաինային կտրամադրվի 300 միլիոն դոլար արժողությամբ պաշտպանական օգնության նոր խմբաքանակ: Պենտագոն
  • ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում։ Դրանք չեն վերաբերվի էներգետիկ ոլորտին:
  • Ավելի քան 4,1 միլիոն ուկրաինացի մեկնել են հարևան երկրներ՝ փորձելով փրկվել պատերազմից:
  • Պատժամիջոցները չեն գործում, և դա բացարձակապես բոլորն են ընդունում: Վրաստանի կողմից կիրառված պատժամիջոցները որևէ դեր չեն կարող ունենալ: Իրակլի Կոբախիձե
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը ապրիլի 3-ին կայցելի Մոսկվա՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով։ Անտոնիո Գուտերեշ
  • ՌԴ օպերատիվ-մարտավարական ավիացիան մեկ օրում խոցել է Ուկրաինայի 40 ռազմական օբյեկտ։ Հատուկ գործողության սկզբից ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է 357 ուկրաինական ԱԹՍ և 1854 տանկ։ ՌԴ ՊՆ
  • ՄԱԳԱՏԷ-ն մի շարք առաքելություններ կուղարկի Ուկրաինայի միջուկային օբյեկտներ՝ դրանց անվտանգությունը ստուգելու նպատակով։
  • Ռուսական զորքերը վերահսկում են Խարկովի մարզի Իզյում քաղաքը։ Ուկրաինայի ԶՈւ ԳՇ
  • ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները դժվար թե Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրեն: CNN
  • ԱՄՆ-ը խոշորագույն ապակայունացնող գործոնն է, և ամենից քիչն է շահագրգռված ՌԴ և Ուկրաինայի միջև հաշտության հաստատման հարցում: Global Times
  • Լուկաշենկոն և Պուտինը հեռախոսազանգով քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:

  • Թրյուդոն կոչ է արել Ռուսաստանին հեռացնել G20-ից: 
  • Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է 153 երեխա, վիրավորվել՝ 245-ը։
  • Ավստրալիան Զելենսկիի խնդրանքով Ուկրաինա կուղարկի Bushmaster զրահափոխադրիչներ:
  • Ուկրաինական զորքերը Չեռնիգովից հարավ վերադարձրել են երկու գյուղ։ Բրիտանական հետախոզության տվյալները
  • Ուկրաինան շարունակում է հաջող, բայց սահմանափակ հակագրոհներ իրականացնել Կիևից դեպի արևելք և հյուսիս-արևելք։ Բրիտանական հետախոզության տվյալները
  • Չերնիգովը և Կիևը մշտական ​​օդային և հրթիռային հարվածների տակ են՝ չնայած ՌԴ պնդմանը՝ ակտիվության նվազեցման մասին: Բրիտանական հետախոզության տվյալները
  • Մեծ Բրիտանիան ավելի կոշտ դիրքորոշում է ընդունում, քան ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Գերմանիան ռուս-ուկրաինական բանակցությունների հարցում՝ խորհուրդ տալով Կիևին դեռևս համաձայնագիր չկնքել ՌԴ-ի հետ: The Times
  • Թուրքիան և Գերմանիան կլինեն Ուկրաինայի անվտանգության առաջին երաշխավորները: Դավիթ Արախամիա
  • Հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է հակառակորդի 124 ինքնաթիռ և 80 ուղղաթիռ, 345 անօդաչու թռչող սարք, 1826 տանկ և այլ զրահատեխնիկա, 195 բազմակի հրթիռահրետանային կայանք, 766 դաշտային հրետանի և ականանետ։  ՌԴ ՊՆ
  • Մեծ Բրիտանիան հակառուսական պատժամիջոցների պատճառով սառեցրել է բրիտանական երեք ընկերությունների ակտիվները։
  • Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները հանդես են եկել Ռուսաստանի վրա տնտեսական ճնշում գործադրելու ընդլայնման օգտին։
  • Ռուսաստանը, ի պատասխան եվրոպական պատժամիջոցներին, «սև ցուցակում» է ներառել ԵՄ բարձրագույն ղեկավարների, ԵՄ անդամ որոշ երկրների կառավարությունների և խորհրդարանների ներկայացուցիչների, ինչպես նաև հասարակական գործիչների և ԶԼՄ-ների աշխատակիցների։
  • ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Նոր սահմանափակումների տակ են հայտնվել 13 քաղաքացի և 21 ձեռնարկություն։
  • Դոնբասից եւ Ուկրաինայից Ռուսաստան փախստականների թիվը գերազանցել է կես միլիոնը:
  • Պուտինը հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել ոչ բարեկամ երկրների հետ գազի առևտրի կանոնների մասին։ Նրանք ապրիլի 1-ից ստիպված կլինեն ռուբլով հաշիվներ բացել ռուսական բանկերում։
    Գոյություն ունեցող պայմանագրերը կդադարեցվեն, եթե գնորդները չկատարեն վճարման նոր պայմանները:
  • ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարի այնքան, որքան անհրաժեշտ է: Յենս Ստոլտենբերգ
  • 2 միլիոն երեխա փախել է Ուկրաինայի պատերազմից՝ այլ երկրներում անվտանգություն փնտրելու: 2,5 միլիոն երեխա ներքին տեղահանված է: ՄԱԿ
  • Ավստրալիան 35%-ի մաքսատուրք է սահմանել Ռուսաստանից և Բելառուսից ներկրվող բոլոր ապրանքների վրա:
  • Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ջո Բայդենի հետ։ Բայդենը հայտնել է, որ ԱՄՆ-ն մտադիր է 500 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Ուկրաինային։
  • Բացահայտվել են կոնկրետ պաշտոնյաներ, որոնք մասնակցել են Ուկրաինայում կենսաբանական զենքի բաղադրիչների ստեղծմանը. նրանք Պենտագոնի և նրա հիմնական կապալառու ընկերությունների գերատեսչությունների ղեկավարներն ու աշխատակիցներն են։ ՌԴ ՊՆ
  • Ջո Բայդենը և Վլադիմիր Զելենսկիին հեռախոսազրույց կունենան՝ հայտնում է Սպիտակ տունը:
  • ԵՄ-ն դիտարկում է ավելի մեծ թվով ռուսական բանկերի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը: The Wall Street Journal
  • Կահույքի մանրածախ վաճառքով զբաղվող JYSK դանիական ընկերությունն ամբողջությամբ կլքի Ռուսաստանը։
  • Գերմանիան ՌԴ ընկերությունների և ֆիզիկական անձանց հաշիվներից ավելի քան 95 միլիոն եվրո է սառեցրել:
  • Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինան լքել է ավելի քան 4 միլիոն մարդ։ 
  • Լյուքսեմբուրգը պատժամիջոցների շրջանակում սառեցրել է 2,5 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվ:
  • Ռուսական նավթը գաղտնի արտահանվում է՝ ի հեճուկս պատժամիջոցների: «Ստվերային գործունեության» առնվազն 33 դեպք է արձանագրվել: Bloomberg
  • «Իսկանդեր»-ով Դոնեցկի մարզի Կամենկա գյուղում հրթիռային և հրետանային զինատեսակների ուկրաինական երկու մեծ պահեստ է ոչնչացվել: ՌԴ ՊՆ
  • Լեհաստանի վարչապետը Եվրահանձնաժողովին կոչ է արել հարկ սահմանել ռուսական էներգետիկ ռեսուրսների վրա։
  • Լեհաստանը ծրագրում է ապրիլից կամ մայիսից ամբողջությամբ հրաժարվել ռուսական ածխից:
  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը հայտարարել է, որ ցանկանում է Ուկրաինային «ավելի մահացու» զենք մատակարարել։ Թե ինչ զենքի մասին է խոսքը, քաղաքական գործիչը չի մանրամասնել: Times
  • ԵՄ-ն դիտարկում է ավելի մեծ թվով ռուսական բանկերի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը: The Wall Street Journal
  • Գերմանիան ՌԴ ընկերությունների և ֆիզիկական անձանց հաշիվներից ավելի քան 95 միլիոն եվրո է սառեցրել:
  • Գերմանիան իր պատրաստակամությունն է հայտնել՝ հանդես գալ որպես Ուկրաինայի անվտանգության երաշխավոր:
  • Ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում աշխարհում սովյալների թիվը կարող է աճել 13 միլիոնով։ ՄԱԿ
  • Նիկոլաևի մարզային վարչակազմի շենքի հրթիռակոծման պատճառով զոհերի թիվը հասել է 14-ի։
  • Լեհական LPP Group-ը, որը ներկայացնում է հագուստի Reserved, Cropp, House, Mohito և Sinsay ապրանքանիշերը, հայտարարել է Ռուսաստանում խանութների փակման մասին։
  • Լյուքսեմբուրգը պատժամիջոցների շրջանակում սառեցրել է 2,5 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվները։
  • Ռուսաստանը դեմ չէ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը: Վլադիմիր Մեդինսկին
  • Ռուսաստանը կքննարկի ուկրաինական կողմի առաջարկները, դրանք կզեկուցվեն Պուտինին: Վլադիմիր Մեդինսկի
  • Հատուկ ռազմական գործողությունը կտևի մինչև նպատակների իրագործումը: Սերգեյ Շոյգու
  • Կասկած չունենք, որ Ուկրաինայում մեր հատուկ գործողության բոլոր նպատակներին կհասնենք: Միջուկային զենք կիրառելու պատճառ չկա: Դմիտրի Պեսկով 
  • ՄԱԿ-ն առաջարկում է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որպեսզի շտապ պայմանավորվածություն ձեռք բերվի մարդասիրական զինադադարի շուրջ։ Անտոնիո Գուտերեշ
  • Ճապոնիան ապրիլի 5-ից կարգելի շքեղության ապրանքների, այդ թվում՝ թանկարժեք մեքենաների արտահանումը Ռուսաստան:
  • Ուկրաինայում հատուկ գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 123 ինքնաթիռ և 74 ուղղաթիռ, 309 անօդաչու թռչող սարք, 1721 տանկ, 172 բազմակի հրթիռային կայանք, 721 դաշտային հրետանի և մեկ ականանետ։ ՌԴ ՊՆ
  • Ռուս-ուկրաինական բանակցությունները Ստամբուլում նախատեսված են մարտի 29-ին, ժամը 10.30-ին (Մոսկվայի ժամանակով)։ Բանակցությունները կանցկացվեն փակ դռների հետևում։ Էրդողանի գրասենյակ 
  • Ուկրաինայում փակ երկինք և ՆԱՏՕ-ի խաղաղապահներ չեն լինի: Օլաֆ Շոլց
  • «Նովայա գազետա» թերթը դադարեցնում է առցանց և տպագիր գործունեությունը մինչև Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ավարտը:
  • 564,9 միլիարդ դոլարի վնաս է կրել Ուկրաինան: Յուլիա Սվիրիդենկո
  • Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր մահացել է 143 երեխա։
  • Հոլանդական Heineken-ը հեռանում է Ռուսաստանից՝ իր ռուսական բիզնեսը փոխանցելով նոր սեփականատիրոջ: ՌԻԱ Նովոստի
  • Պուտինը մինչև մարտի 31-ը կսպասի Կառավարության, ԿԲ-ի և «Գազպրոմի» զեկույցին, ապա կորոշվի անբարյացակամ երկրներին գազի մատակարարումների դիմաց վճարման արժույթի փոփոխության հարցը։
  • Fitch միջազգային վարկանշային գործակալությունը ՌԴ-ին հանել է վարկանիշների ցուցակից:
  • Ուկրաինան լքել է ավելի քան 3,8 միլիոն մարդ։ ՄԱԿ
  • Լուգանսկում հնարավոր է ՌԴ-ին միանալու հարցով հանրաքվե անցկացվի:
  • Ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Լվովի զենիթահրթիռային համալիրների վերանորոգմամբ և արդիականացմամբ զբաղվող գործարանի ուղղությամբ:
  • Ռուսական զորքերը սկսել են ոչնչացնել վառելիքի և մթերքի պահեստները: Այս պահին ՌԴ-ն ուժերը կենտրոնացնում է Կիևի ուղղությամբ: Ուկրաինայի ներքին գործերի նախարար 
  • Մարտի 27-ին Ուկրաինայի իշխանությունները երկու հումանիտար միջանցքով կիրականացնեն խաղաղ բնակիչների տարհանում պատերազմական տարածքներից։
  • ԱՄՆ-ն ևս 100 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի ոստիկանությանը և սահմանապահ ծառայությանը:  Էնթոնի Բլինկեն
  • Ֆինլանդիան դադարեցրել է ՌԴ-ի հետ ցամաքային հաղորդակցությունը:
  • Սև ծովի օդային տարածքով Սևաստոպոլին մոտեցող ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։ ՌԴ ՊՆ
  • «Мегафон»-ին հեռացրել են օպերատորների և սարքավորումներ արտադրողների խոշորագույն միջազգային GSMA ասոցիացիայից։
  • «Իսկանդեր»-ով ոչնչացվել է ուկրաինական «Բուկ» հակաօդային պաշտպանության համակարգը:
  • Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային օրենք, որը մարտական վետերանի կարգավիճակ է շնորհում Ուկրաինայում և Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասնակիցներին։
  • ԱՄՆ-ն Ուկրաինային է մատակարարել 800 մլն դոլար արժողությամբ օգնության ամենամեծ փաթեթը, ևս երեք փաթեթ կտրամադրվի առաջիկա օրերին՝ հայտնում են Պենտագոնից։
  • Բանակցություններում Ռուսաստանն ու Ուկրաինան մոտեցնում են իրենց դիրքորոշումները մանր հարցերի շուրջ, բայց հիմնական քաղաքական հարցերի ժամանակ «դոփում են տեղում»։ Վլադիմիր Մեդինսկի
  • Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է 135 երեխա, վիրավորվել՝ 184-ը։  Ուկրաինայի գլխավոր դատախազություն
  • Մարիուպոլի քաղաքային խորհուրդը հաղորդել է, որ մարտի 16-ին թատրոնի ռմբակոծության հետևանքով զոհվել է 300 մարդ:
  • ՌԴ-ն «Կալիբր» թևավոր հրթիռով խոցել է Ուկրաինայի ԶՈւ–ի վառելիքային պահեստներից ամենամեծը:
  • Գերմանիան, Ավստրիան և Հունգարիան դեմ են Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների խզմանը:
  • Ֆինլանդիան մարտի 28-ից կդադարեցնի ՌԴ-ի հետ ուղեւորների երկաթուղային հաղորդակցությունը:
  • Շվեյցարիան սառեցրել է ռուսական 6,17 մլրդ դոլարի ակտիվները:
  • Ջո Բայդենը կմեկնի Լեհաստան՝ փորձելու ընդլայնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը։
  • Գերմանիան նախատեսում է այս տարի կրկնակի կրճատել նավթի ներկրումը Ռուսաստանից: Der Spiegel
  • Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի և նրա ընտանիքի անդամների դեմ։
  • Ուկրաինան ինքը պետք է որոշի` գնա՞լ տարածքային զիջումների ՌԴ-ի հետ բանակցություններում, թե՞ ոչ։ Ջո Բայդեն
  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Ռուսաստանին հեռացնել G20-ից և փոխարենը հրավիրել Ուկրաինային։
  • ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Բայդենը և Մակրոնը քննարկել են ՌԴ վրա ճնշումը շարունակելու և Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հանձնառությունը՝ հայտնում է Սպիտակ տունը:
  • ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, համաձայն որի Ռուսաստանն է պատասխանատու Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի համար։ Գլխավոր ասամբլեան «պահանջում է անհապաղ դադարեցնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունները»։
  • ՆԱՏՕ-ն Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ սպառազինության համակարգեր, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր: Ջո Բայդեն
  • Ռուսաստանը ցանկանում է շրջափակել ափը մինչև Մոլդովայի հետ սահմանը և կտրել Ուկրաինան ծովից: Ամեն ինչ կորոշվի առաջիկա 15 օրվա ընթացքում: Ժոզեպ Բորել
  • Ստոլտենբերգը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով ևս մեկ տարի կմնա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:
  • Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում անսահմանափակ ռազմական օգնություն է խնդրել:
  • Աբրամովիչն իսկապես մասնակցել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպման սկզբնական փուլին, այժմ աշխատում են բանակցային խմբերը: Դմիտրի Պեսկով
  • Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի 59 ֆիզիկական անձանց, այդ թվում ՝ Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆի նկատմամբ։
  • Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Գազպրոմբանկի, Ռոսսելխոզբանկի, Ալֆա-Բանկի դեմ:
  • Պայթեցվել է ռուսական «Օրսկ» ռազմանավը, որը կարող էր տեղափոխել մինչև 20 տանկ, 45 զրահամեքենա և 400 դեսանտ:
  • Գերմանիան դեռևս չի կարող անհապաղ էմբարգո սահմանել ռուսական ածխի, նավթի և գազի վրա:
  • Կիևն անվտանգության երաշխիքների շուրջ բանակցում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի հետ։ Դմիտրի Կուլեբա
  • Apple-ն արգելել է ռուսական Mir քարտերի օգտագործումը Apple Pay-ում:
  • Լիտվայի նախագահը ուղերձով իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի ժողովրդին:
  • Մեծ Բրիտանիան 6 հազար հրթիռ և մոտ 33 միլիոն դոլար ֆինանսական օգնություն կուղարկի Ուկրաինայի բանակին: Բորիս Ջոնսոն
  • Զելենսկին խնդրել է Ջո Բայդենին հեռացնել Աբրամովիչին պատժամիջոցների ցուցակից, որպեսզի նա կարողանա շարունակել միջնորդությունը ՌԴ-ի հետ բանակցություններում:
  • Կիևը չի մասնակցի ՆԱՏՕ-ի մարտի 24-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովին, քանի որ հանդիպմանը չի ակնկալվում կոշտ և արմատական որոշումներ: Դմիտրի Կուլեբա
  • Ֆրանսիական Renault-ն նույնպես դադարեցնում է գործունեությունն ու արտադրությունը Ռուսաստանում։
  • «Ռոսկոսմոսը» միջազգային պայմանագրերն այլեւս կնքելու է ռուսական ռուբլիով։
  • ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները մեկ օրում առաջ են եկել ևս 2 կիլոմետրով։ Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 255 անօդաչու թռչող սարք, 189 զենիթահրթիռային համակարգ, 1564 տանկ։ ՌԴ ՊՆ
  • Ռուսաստանն աշխատում է ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատասխան պատժամիջոցների ցուցակների վրա։ ՌԴ ԱԳՆ
  • Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի հետ։ ՌԴ նախագահն իր գնահատականն է տվել Դոնբասի պաշտպանությանն ուղղված բանակցությունների և հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ։
  • Շոլցը դեմ է Ուկրաինան ոչ թռիչքային գոտի հայտարարելուն և ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելուն։
  • ԵՄ երկրների ղեկավարները մարտի 24-25-ին կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն Ուկրաինայի անդամակցության հարցը։
  • Բելգորոդի շրջանի երկու գյուղերում արտակարգ դրություն է հայտարարվել՝ Ուկրաինայից արձակված արկի պայթյունի պատճառով, կան տուժածներ։ ՏԱՍՍ
  • Պուտինն ու Շոլցը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը:
  • Western Union վճարային համակարգը դադարեցնում է դրամական փոխանցումները ՌԴ-ում:
  • ԵՄ-ն հավանություն է տվել Ուկրաինայի հետ գաղտնի տեղեկատվության փոխանակման համաձայնագրին: Bloomberg
  • TotalEnergies էներգետիկ ընկերությունը հայտարարել է Ռուսաստանում իր աշխատանքների սահմանափակման մասին։
  • Մեծ Բրիտանիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհորդորի՝ ավելացնել զենքի մատակարարումներն Ուկրաինային: Times
  • Ուկրաինական կողմը Ռուսաստանի հետ բանակցություններում անընդհատ փոխում է իր դիրքորոշումը: Սերգեյ Լավրով
  • Վարշավան արտաքսում է շուրջ 40 ռուս դիվանագետի՝ նրանց մեղադրելով լրտեսության մեջ։ Onet
  • Netflix-ը հեռացրել է իր հավելվածը Ռուսաստանի App Store-ից և Google Play-ից։
  • Պատերազմի ընթացքում Ուկրաինայում զոհվել է 121 երեխա, ևս 167 երեխա վիրավորվել է:
  • ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են նախապատրաստում Պետդումայի պատգամավորների դեմ: The Wall Street Journal
  • Ճապոնական Sharp ընկերությունը դադարեցրել է մատակարարումները Ռուսաստան:
  • Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը կազդի ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության նոր տարբերակի բովանդակության վրա։ Պենտագոն
  • Bloomberg-ը հաղորդում է, որ Google-ն աստիճանաբար դուրս է բերում իր աշխատակիցներին Ռուսաստանից։
  • ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներն օրվա ընթացքում առաջ են շարժվել ևս 4 կմ և մոտեցել են Նովոմիխայլովկա բնակավայրին։ ՌԴ ՊՆ
  • Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 6 ԱԹՍ, այդ թվում՝ մեկ «Բայրաքթար»։ ՌԴ ՊՆ
  • ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Ուկրաինայում քիմիական նյութերի հետ կապված միջադեպերը։
  • Բելառուսի և Ուկրաինայի սահմանին զինատեսակների կուտակում է՝ հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։
  • Իտալիան սառեցրել է ռուս օլիգարխների՝ ավելի քան 800 մլն եվրոյի ակտիվներ։
  • Լեհաստանը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակներում, սառեցրել է շուրջ 33 մլն դոլարի ակտիվ:
  • «Կիևը կողջունի Վատիկանի միջնորդական դերը՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում»: Վլադիմիր Զելենսկի
  • ԵՄ-ն Ուկրաինային լրացուցիչ 500 միլիոն եվրոյի զենք և զինտեխնիկա կտրամադրելի։
  • Nestle-ն և Unilever-ը հայտարարել են, որ իրենց ապրանքների գինը ապրիլի 1-ից կարող է Ռուսաստանում աճել մինչև 45%-ով:
  • Ուկրաինայում պատերազմի ընթացքում զոհվել է 975 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 75 երեխա։
  • ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Ուկրաինային նվիրված հատուկ նստաշրջանի վերսկսումը պլանավորվում է մարտի 23-ին:
  • Ռուսաստանում WhatsApp-ը արգելափակելու պլաններ չկան: Սենատոր Անդրեյ Կլիշաս
  • Ճապոնական NEC էլեկտրատեխնիկական կորպորացիան դադարեցրել է Ռուսաստանում իր արտադրանքի և ծառայությունների նոր պատվերների մշակումը:
  • Պատրաստ եմ Ռուսաստանի հետ քննարկել Ղրիմի և Դոնբասի ճանաչման հարցերը այն բանից հետո, երբ ուկրաինական կողմը ստանա անվտանգության երաշխիքներ։ Վլադիմիր Զելենսկի
  • Եվրամիությունը պատրաստ է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորել
  • Ռոսկոմնադզորը սահմանափակել է Euronews հեռուստաընկերության հասանելիությունը ՌԴ-ում։
  • Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ-ի հետ հնարավոր փոխզիջումային համաձայնությունը պետք է դրվի հանրաքվեի։
  • Շվեդական Skandinaviska Enskilda Banken բանկը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում։
  • Կիևի կողմից տարածված բոլոր «իրական տվյալները»՝ ՌԴ ԶՈւ զինտեխնիկայի և անձնակազմի, այդ թվում՝ բարձրաստիճան սպաների կորուստների մասին, իրականությանը չեն համապատասխանում։ ՌԴ ՊՆ
  • Իրպենի և Կիևի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերջնականապես խափանվել է։
  • Ըստ ուկրաինական կողմի, ռուսները Խերսոնում կրակ են բացել հանրահավաք իրականացնող քաղաքացիների ուղղությամբ:
  • Meta-ն փոխել է իր քաղաքականությունը և հայտարարում է ռուսաֆոբիայի անթույլատրելիության մասին: ՌԻԱ Նովոստի
  • Իտալական Enel էներգետիկ ընկերությունը մի քանի ամսվա ընթացքում կլքի ռուսական շուկան:
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքում հրադադար չի լինի: Դմիտրի Պեսկով
  • Ռուսական կողմը ցույց է տալիս արագ և բովանդակալից աշխատելու շատ ավելի մեծ պատրաստակամություն, քան ուկրաինական կողմի բանակցողները: Դմիտրի Պեսկով
  • Ռուսական ուժերը չեն պլանավորել ու ոչ մի հարված չեն հասցրել Ուկրաինական թունավոր նյութերի պահպանման կամ արտադրության օբյեկտներին: ՌԴ ՊՆ
  • ԱՄՆ-ն ցանկանում է ձգձգել Ուկրաինայի ճգնաժամը զենք արտադրողների շահույթն ավելացնելու համար:
  • Ավելի քան 3 միլիոն մարդ Ուկրաինայից գնացել է Եվրոպա, իսկ 11-12 միլիոն մարդ համարվում է ներքին տեղահանված: Միխայիլ Պոդոլյակ
  • Մարտի 21-ին մեծ ծավալով տարհանում է նախատեսվում Մարիուպոլում: Փոխվարչապետ Իրինա Վերեշչուկ
  • Weatherford նավթագազային սպասարկման զբաղվող միջազգային ընկերությունը դադարեցնում է ներդրումները Ռուսաստանում։ 
  • Ուկրաինայում զոհվել է առնվազն 902 խաղաղ բնակիչ, ևս 1 459-ը վիրավորվել է: ՄԱԿ
  • Ռուս-ուկրաինական բանակցությունները կարող են վերսկսվել մարտի 21-ին։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչ
  • ԱՄՆ-ն և Թուրքիան կքննարկեն S-400 համակարգերը Կիևին փոխանցելու հնարավորությունը։
  • Օպերացիայի մեկնարկից ի վեր ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈւ 214 անօդաչու թռչող սարք և 1483 տանկ։ 
  • Ուկրաինան չի կարող համաձայնել ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կորստի հետ: Վլադիմիր Զելենսկի/ CNN
  • Ֆրանսիան ֆիզիկական անձանց հաշիվներից սառեցրել է 150 միլիարդ եվրո, ինչպես նաև ՌԴ քաղաքացիություն ունեցող 30 անձանց պատկանող 500 միլիոն եվրո արժողությամբ անշարժ գույք։
  • Արձանագրվել են Բելառուսի զինված ուժերի՝ Ուկրաինայի տարածք ուղղակի ներխուժման նախապատրաստման աշխաՌԴ ՊՆտանքներ։ Ուկրաինայի ՊՆ
  • Ֆրանսիան սառեցնում է ՌԴ Կենտրոնական բանկի 22 մլրդ եվրոյի ակտիվները:
  • Բուլղարիան չի երկարաձգի պայմանագիրը «Գազպրոմի» հետ:
  • Պատերազմական գործողությունների հետևանքով՝ Ուկրաինայում 115 երեխա է մահացել:
  • Նավթահանքերի սպասարկմամբ զբաղվող Baker Hughes ընկերությունը դադարեցնում է ներդրումները ՌԴ-ում:
  • Բուլղարիայի ԱԳՆ-ն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել 10 ռուս դիվանագետի։
  • Լեհաստանն առաջարկել է ավելացնել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները:
  • Գերմանական Bosch-ը դադարեցրել է բեռնատարների պահեստամասերի մատակարարումները Ռուսաստան: Bloomberg
  • ԱՄՀ-ն Ուկրաինայի տնտեսության անկումը գնահատում է 35%:
  • ԱՄՆ-ը դիտարկում է Ռուսաստանին GPS-ից անջատելու հարցը: «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզին
  • «ՆԱՏՕ-ն չի միջամտի Ուկրաինայի հակամարտությանը և այնտեղ ոչ թռիչքային գոտի չի ստեղծի». Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտ
  • «Բաստիոն» առափնյա հրթիռային համակարգով ոչնչացվել է Օդեսայի մարզում գտնվող ռադիո և էլեկտրոնային հետախուզության ուկրաինական կենտրոնները ՌԴ ՊՆ
  • Առաջին անգամ կիրառվել է «Կինժալ» հրթիռային համակարգ՝ ստորգետնյա զինամթերքի պահեստ ոչնչացնելու համար: ՌԴ ՊՆ
  • Ռոսկոմնադզորը գրանցել է ռուսական ալիքների նկատմամբ YouTube-ի սահմանափակումների կիրառման 54 դեպք։
  • Deutsche Bank-ի ղեկավարը դեմ է արտահայտվել «Հյուսիսային հոսք 1» գազատարի փակմանը և հորդորել է չշտապել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել, քանի որ դրանք բացասաբար են անդրադառնում նաև ընդունողների վրա։ 
  • Հարավկորեական LG Electronics-ը հայտարարել է Ռուսաստան բոլոր մատակարարումները դադարեցնելու մասին։
  • Ռուսական զորքերը կտրել են Ուկրաինայի մուտքը դեպի Ազովի ծով:  Ուկրաինայի ԶՈւ ԳՇ
  • Նավթի արդյունահանման ոլորտում գործող Schlumberger ընկերությունը հայտարարել է ՌԴ-ում նոր ներդրումների դադարեցման մասին:
  • Գործողության սկզբից ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է 184 անօդաչու թռչող սարք, 1412 տանկ և զրահամեքենա, 142 բազմակի հրթիռային կայանք, 542 դաշտային հրետանի և ականանետ, ինչպես նաև 1211 միավոր հատուկ ռազմական մեքենա։ ՌԴ ՊՆ
  • «Ուկրաինայի չեզոք կարգավիճակը և նրա չանդամակցելը ՆԱՏՕ-ին այն թեմաներն են, որոնց շուրջ Մոսկվան և Կիևը հնարավորինս մոտեցրել են իրենց բանակցային դիրքորոշումները». Վլադիմիր Մեդինսկի
  • Վաշինգտոնը միջոցներ կձեռնարկի այն երկրների դեմ, որոնք կօգնեն Ռուսաստանին «շրջանցել» պատժամիջոցները կամ դառնալ ֆինանսական ռեսուրսների «ապաստան»։ ԱՄՆ պետքարտուղարություն
  • Նորվեգիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին։
  • Ռուսաստանում YouTube-ը կարող է արգելափակվել մինչև հաջորդ շաբաթվա վերջ, հնարավոր է նաև այսօրվանից:
  • Փետրվարի 24-ից Ուկրաինան լքել է ավելի քան 3,2 միլիոն մարդ, որից 185 հազարը գնացել է Ռուսաստան: ՄԱԿ
  • Լիտվան Ռուսաստանի դեսպանատան 4 աշխատակցի պերսոնա նոն գրատա է հայտարարել:
  • Լատվիան և Էստոնիան կարտաքսեն Ռուսաստանի դեսպանատան 3-ական աշխատակցի։
  • ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները կապի ուղիղ գիծ են հաստատել Մոսկվայի հետ՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտությունից խուսափելու համար: Bloomberg
  • Բայդենը մտադիր է խնդրել Սի Ծինփինին ազդել Պուտինի վրա՝ Ուկրաինայում ռազմական գործողությունը դադարեցնելու համար: Bloomberg
  • Մոտ 300 արտասահմանյան ընկերություն դադարեցրել է աշխատանքը Մոսկվայում: Սերգեյ Սոբյանին
  • Եվրախորհրդարանն արգելել է ռուս դիվանագետներին և պետական ​​ծառայողներին մուտք գործել Բրյուսելի և Ստրասբուրգի նստավայրեր:
  • «Ռոսկոմնադզորը» Google-ից պահանջել է դադարեցնել YouTube-ում ռուսների հասցեին սպառնալիքներ տարածելը։
  • Apple-ը գարնանային շնորհանդեսից հետո հրաժարվել է նոր iPhone SE-ի, Mac Studio-ի եւ նորացված iPad Air-ի վաճառքից ՌԴ-ում:
  • Ռուսաստանը Դոնբասի վրա ոչ թռիչքային գոտի է ստեղծել:  Էդուարդ Բասուրին
  • Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ հարված է հասցվել Լվովի օդանավակայանի մոտ գտնվող ինքնաթիռների վերանորոգման գործարանին:
  • Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ առևտրային հարաբերությունները դադարեցնելու օրինագծին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում աջակցել է 424 օրենսդիր, դեմ է քվեարկել 8-ը։ 
  • Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանում ՌԴ ընկերությունների և ֆիզիկական անձանց դեմ, այդ թվում է նաև Մարիա Զախարովան:
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին, որը ՌԴ-ն զրկում է առավել բարենպաստ վերաբերմունք ունեցող երկրի կարգավիճակից։
  • ՆԱՏՕ-ն նախկինում միշտ աջակցել է Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտին, և այժմ էլ շարունակում է աջակցել։ Գերմանիայի ԱԳ նախարար
  • Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել են 182 ուկրաինական ինքնաթիռ և ուղղաթիռ, 177 անօդաչու թռչող սարք և 1393 տանկ։ ՌԴ ՊՆ
  • Մեծ Բրիտանիան դադարեցնում է համագործակցությունը Ռուսաստանի և Բելառուսի հետ՝ հարկային տեղեկատվության փոխանակման ոլորտում։ Ֆինանսների նախարարություն
  • Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն որոշել է դադարեցնել բոլոր հարաբերությունները Բելառուսի հետ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։
  • Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինայի տարածքում ստեղծվել են կենսաբանական զենքի բաղադրիչներ: ՌԴ ՊՆ
  • Qualcomm-ը դադարեցրել է իր արտադրանքը վաճառել ռուսաստանյան ընկերություններին։
  • Ըստ ուկրաինական աղբյուրների, Չեռնիգովում մեկ օրվա ընթացքում գնդակոծության հետևանքով զոհվել է 53 մարդ։
  • Ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ պատերազմի սկզբից ի վեր 108 երեխա է զոհվել, ավելի քան 120-ը՝ վիրավորվել:
  • Ուկրաինական ռազմական հետախուզության տվյալներով՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը խոստացել է Ռուսաստանին տրամադրել 40.000 մարտիկ:
  • Human Rights Watch-ը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել ռուս ռազմագերիների տեսանյութերի հրապարակումը և նրանց իրավունքների ոտնահարումը։
  • Ռուսական առցանց խանութներում Apple-ի նոութբուքերը 3 շաբաթվա ընթացքում թանկացել են 46-142%-ով, iPhone-ները՝ 24-34%-ով, պլանշետները՝ 13-34%-ով։
  • Xerox ընկերությունը դադարեցրել է ապրանքների առաքումը Ռուսաստան։
  • Ավելի քան 3 միլիոն ուկրաինացի լքել է երկիրը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշ
  • Խարկովի ուղղությամբ ուկրաինական կողմն այսօր գնդակոծել է փախստականների ավտոշարասյունը, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, կան վիրավորներ։ ՌԴ ՊՆ
  • Օրվա ընթացքում մարդասիրական միջանցքներով Մարիուպոլից անվտանգ տարհանվել է 31 367 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 89 օտարերկրացի։ ՌԴ ՊՆ
  • ԱՄՆ-ն ֆինանսական օգնություն կտրամադրի Ուկրաինայի տնտեսությանը: Ջո Բայդեն
  • ՄԻԵԴ-ը կկասեցնի Ռուսաստանի դեմ ուղղված բողոքների քննարկումը։
  • Ուկրաինայում մինչ այժմ ոչնչացվել է 180 ինքնաթիռ և ուղղաթիռ, 166 անօդաչու թռչող սարք, 1367 տանկ և զրահամեքենա, 502 դաշտային հրետանի և ականանետ։ ՌԴ ՊՆ
  • ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 1 միլիարդ դոլարի զինտեխնիկա, այդ թվում՝ հակատանկային և հակաօդային պաշտպանության համակարգեր, անօդաչու թռչող սարքեր: Ջո Բայդեն
  • ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշել է, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի ռազմական գործողություններն Ուկրաինայում։
  • Շվեյցարիան պատժամիջոցների ցուցակում ընդգրկել է ավելի քան 200 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց։
  • Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ Կոնգրեսին խնդրել է որպես ոչ թռիչքային գոտի ստեղծելու այլընտրանք՝ տրամադրել С-300 և հակաօդային պաշտպանության այլ համակարգեր:
  • ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինա կուղարկեն առավել մեծ հեռահարություն ունեցող SA-8, SA-10, SA-12 и SA-14 զենիթահրթիռային համակարգեր։
  • Բեռլինը դեմ է ՆԱՏՕ-ի խաղաղապահներ Ուկրաինա ուղարկելուն, սա կարմիր գիծ է: ԳԴՀ նախարարների կաբինետ
  • BMW-ն և Volkswagen-ը դադարեցնում են գործարանների աշխատանքը Եվրոպայում՝ Ուկրաինայից ներկրվող մասերի պակասի պատճառով:
  • Կանադան կշարունակի սպառազինություններ մատակարարել Ուկրաինային:
  • Մակեևկայում «Տոչկա-Ու»-ի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, որոնցից 3-ը երեխաներ են։
  • Գերմանիայի խոշորագույն E.ON էներգետիկ կոնցեռնը դադարեցրել է գազ գնել ռուսական ընկերություններից: Bloomberg
  • Կիևն առաջարկում է չեզոքության ավստրիական կամ շվեդական տարբերակ՝ ապառազմականացված պետություն՝ սեփական բանակով։ Վլադիմիր Մեդինսկին
  • ԵԽԽՎ-ն կողմ է քվեարկել Ռուսաստանի՝ Եվրախորհրդից դուրս գալուն:
  • Bosch-ը կդադարեցնի կենցաղային տեխնիկայի արտադրությունը Սանկտ Պետերբուրգում։
  • Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցը այժմ լրջորեն քննարկվում է բանակցություններում՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի պահանջների հետ համատեղ: Սերգեյ Լավրով
  • Ուկրաինայում զոհվել է 103 երեխա: Գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովա
  • Ուկրաինայում կդադարեցվեն կուսակցությունների կամ կազմակերպությունների գործունեությունը, որոնք արդարացնում են ՌԴ գործողությունները։
  • ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դատապարտում է որպես ռազմական հանցագործ։  Reuters
  • Պատերազմի պատճառով Ուկրաինայից հեռացել է երեք միլիոն մարդ: ՄԱԿ
  • Մեծ Բրիտանիան ընդլայնել է պատժամիջոցները ՌԴ-ի դեմ՝ սահմանափակումներ մտցնելով ավելի քան 350 ռուսների նկատմամբ:
  • ԱՄՆ-ն պատժամիջոցներ չի կիրառի ռուսական նախագծերի դեմ, որոնք կապված են Իրանի հետ ատոմային գործարքին վերադառնալուն։ Պետդեպարտամենտ
  • Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել «Յանդեքսի» նոր ղեկավար Խուդավերդյանի, լրագրողներ Շեյնինի և Գասպարյանի նկատմամբ։
  • Ռադան ևս մեկ ամսով երկարացրել է Ուկրաինայում ռազմական դրության ժամկետը:
  • Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դեմ։ ՌԴ ԱԳՆ
  • Ավելի քան 15 հազար ուկրաինացի փախստական ​​է ժամանել Ֆրանսիա: Էմանուել Մակրոն
  • ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ռազմական ղեկավարության մի շարք ներկայացուցիչների նկատմամբ:
  • Մեծ Բրիտանիան սառեցնում է գործարարներ Միխայիլ Ֆրիդմանի և Պյոտր Ավենի ակտիվները։ Կարգելվի նաև նրանց մուտքը Մեծ Բրիտանիա։
  • Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) հայտարարել է ռուսական ավիաընկերությունների հավաստագրերի կասեցման մասին։
  • Սպիտակ տունը TikTok-ի հայտնի բլոգերներին խնդրել է մեղադրել Վլադիմիր Պուտինին ԱՄՆ-ում վառելիքի գների բարձրացման համար։ Fox Business
  • Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Մեդվեդևի և Միշուստինի դեմ
  • 2 օր առաջ Ուկրաինայից Բելառուսի ուղղությամբ «Տոչկա-Ու» հրթիռ է արձակվել, որը հաջողությամբ ոչնչացվել է: Ալեքսանդր Լուկաշենկո
  • Ուկրաինական պատվիրակության անդամ Արախամիան հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսման մասին։
  • Մոտ 20 հայտնի VPN ծառայություններ արդեն արգելափակված են ՌԴ-ում:
  • Կիևում մարտի 15-ին, ժամը 20:00-ից մինչև մարտի 17-ը, ժամը 07:00-ն մտցվել է պարետային ժամ։ Վիտալի Կլիչկո
  • NASA-ն կշարունակի համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ չնայած ուկրաինական պատերազմին:
  • ԵՄ-ն սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանից պողպատի և երկաթի ներմուծման վրա:
  • ԵՄ-ն արգելել է շքեղության ապրանքների արտահանումը ՌԴ:
  • Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը կանդրադառնա ավելի քան 600 ռուսաստանցիների վրա։
  • ՌԴ Զինված ուժերը Ուկրաինայում գրավել են ռազմական հենակետ, 10 Javelin հրթիռային համակարգ և այլ զինատեսակներ: ՌԴ ՊՆ
  • Ռուսաստանի զինված ուժերը լիովին վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի շրջանի ողջ տարածքը: ՌԴ ՊՆ
  • Թուրքիան Ուկրաինա է ուղարկել Bayraktar TB2 հարվածային անօդաչուների նոր խմբաքանակ:
  • ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցների ցանկում ներառված անձանց թիվը` ընդգրկելով ՌԴ ՊՆ 11-ից ավելի բարձրաստիճան պաշտոնյաների։
  • Զելենսկին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները կվերսկսվեն այսօր` մարտի 15-ին։
  • ՄԱԿ-ը հատուկ հիմնադրամից 40 մլն դոլար մարդասիրական օնություն կտրամադրի Ուկրաինային։ Անտոնիո Գուտերեշ
  • Ուկրաինան արգելել է Ռուսաստանից բոլոր գրքերի ներմուծումն ու տարածումը։ 
  • ՌԴ պատվիրակությունը դադարեցնում է աշխատանքը ԵԽԽՎ–ում և չի մասնակցելու նիստերին: Ռուսական պատվիրակության անդամ Ալեքսանդր Բաշկին
  • Pfizer դեղագործական ընկերությունը կդադարեցնի ներդրումները ՌԴ-ում, բայց կշարունակի դեղերի մատակարարումը։
  • ՄԱԿ-ը հայտնել է, որ ավելի քան 5 միլիոն ուկրաինացի լքել է իր տունը:
  • Դոնեցկի կենտրոնում ուկրաինական «Տոչկա-Ու» հրթիռ է խոցվել:
  • Մարիուպոլում ավելի քան 2500 խաղաղ բնակիչ է զոհվել:
  • Հատուկ գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է Ուկրաինայի գրեթե 4.000 ռազմական օբյեկտ:
  • ASUS-ը քննարկում է ՌԴ-ից աշխատակիցներին և ձեռնարկություններին տարհանելու հնարավորությունը։ Թայվանի էկոնոմիկայի նախարար
  • 596 խաղաղ բնակիչ է զոհվել Ուկրաինայում, այդ թվում 43 երեխա։ Եվս 1067 մարդ վիրավորվել է։ ՄԱԿ
  • 2,7 միլիոն մարդ լքել է Ուկրաինան: ՄԱԿ
  • PayPal-ը ռուս օգտատերերին խնդրել է մինչև մարտի 18-ը հանել գումարները իրենց հաշիվներից։
  • Իրպինում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է New York Times-ի թղթակիցը:
  • «Այդար» ազգային գումարտակի զինյալները շուրջ 300 խաղաղ բնակչի ու վանականի պատանդ են պահել: ՌԴ ՊՆ
  • ՌԴ-ի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն կիրակի օրը: Նոր պատժամիջոցներով կարգելվի երկաթի և պողպատի ներմուծումը ԵՄ տարածք, գործարարների ցանկը կընդլայնվի: Ֆրանսիայի ԱԳ նախարար
  • Ուկրաինական աղբյուրների համաձայն, ռուսական զորքից նոր գերիներ են վերցվել:
  • Ուկրաինային կհատկացվի մինչև 200 մլն դոլար օգնություն: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
  • Ռուսական բանակի ստորաբաժանումները մեկ օրում առաջ են շարժվել մինչև 14 կմ։
  • Ոչնչացվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3687 օբյեկտ: ՌԴ ՊՆ
  • Առավոտյան գնդակոծվել է Դոնեցկը։ Կրամատորսկում երեք պայթյուն է գրանցվել։

  • Ռուսաստանն ու Ուկրաինան բանակցություններում գնում են դեպի փոխզիջում: Ռուսական կողմը իրավիճակին նայում է «շատ ավելի ադեկվատ»։ Միխայիլ Պոդոլյակ
  • Ուկրաինացի զինվորականներն Ազովի ծովում գնդակոծել են ռուսական քաղաքացիական բեռնատար «Սորմովսկի 3064» նավը, հարուցվել է քր. գործ։ ՌԴ ՔԿ
  • PayPal-ը մարտի 18-ից կարգելափակի ռուսաստանցիների բոլոր էլեկտրոնային դրամապանակները։
  • Ղազախական Qazaq Air ավիաընկերությունը մարտի 13-ից կվերսկսի թռիչքները դեպի Ռուսաստան:
  • Բայդենը հուշագիր է ստորագրել Ուկրաինային մինչև 200 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին։  
  • Գերմանական Commerzbank-ը որոշել է դադարեցնել աշխատանքը ՌԴ-ում:
  • Զելենսկին հայտարարել է, որ 1300 ուկրաինացի զինվոր է զոհվել պատերազմում:
  • Sony Pictures-ը դադարեցնում է աշխատանքը ՌԴ-ում:
  • Գերմանիան նախատեսում է մինչև աշուն անկախանալ ռուսական ածխից, իսկ մինչև տարեվերջ գրեթե անկախանալ ռուսական նավթից:  Գերմանիայի էկոնոմիկայի նախարար
  • Մարիուպոլը շարունակում է մնալ ամենաթեժ կետը:  Դենիս Պուշիլին
  • WTI տեսակի նավթի գինն աճել է 3.24%-ով և կազմել 109.09 դոլար։ Brent տեսակի նավթի գինն աճել է 3.69%-ով և կազմել 112.67 դոլար:
  • Կանատովոյի օդանավակայանը գնդակոծվել է:
  • Deutsche Bank-ը դադարեցնում է իր բիզնեսը Ռուսաստանում:
  • eBay-ը դադարեցրել է ռուսական հասցեներով բոլոր գործարքները:
  • Colgate-Palmolive-ը սահմանափակել է ապրանքների ներմուծումը ՌԴ:
  • Ղազախական Qazaq Air ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի ՌԴ՝ առեւտրային թռիչքների ապահովագրական վճարումը դադարեցնելու պատճառով:
  • YouTube-ում Sputnik, «Россия 1», НТВ, «Маяк» ռուսական լրատվամիջոցների հաշիվներն արդեն արգելափակված են։
  • British American Tobacco-ն հայտարարել է Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու մասին։
  • YouTube-ը կարգելափակի ռուսական պետական   ֆինանսավորմամբ ԶԼՄ-ները ողջ աշխարհում:
  • ՌԴ նկատմամբ պատժամիջոցների արդյունքում «Աէրոֆլոտ» ու «S7» ավիաընկերությունները դադարեցրել են իրենց թռիչքները։ 
  • ԱՄՆ նախագահի հրամանագրով արգելվում է դոլարային թղթադրամների մատակարարումը Ռուսաստանին։
  • «ԱՄՆ-ն Ուկրաինայում չի պատերազմի ՌԴ-ի դեմ. դա կսպառնա 3-րդ համաշխարհային պատերազմով, բայց կպաշտպանի ՆԱՏՕ-ի տարածքը»։ Ջո Բայդեն
  • «ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Պետդումայի պատգամավորների և ռուսական բանկերի ղեկավարների դեմ»: Սպիտակ տուն
  • Nestle-ն դադարեցնում է Nespresso ապրանքանիշով ապրանքների մատակարարումները ՌԴ:
  • ԱՄՆ-ն արգելում է Ռուսաստանից ալկոհոլի, ադամանդի և ծովամթերքի ներմուծումը։
  • ԱՄՆ-ն ամեն օր զենք է մատակարարում Ուկրաինային, այդ թվում՝ հակատանկային և հակաօդային զենքեր: Ջո Բայդեն
  • ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Մեծ յոթնյակը կդադարեցնեն Ռուսաստանի հետ նորմալ առեւտրային հարաբերությունները և կզրկեն Ռուսաստաննին բոլոր առեւտրային արտոնություններից։ Ջո Բայդեն
  • ԵՄ-ն տաբու չունի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցում, այդ թվում՝ SWIFT-ի։ Էմանուել Մակրոն
  • Ուկրաինայի դատարանը հեռակա ձերբակալել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին:
  • Եվրամիությունը կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթն՝ ուղղված նրան ավելի մեկուսացնելուն։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ
  • ՌԴ-ում կարգելափակվեն Meta-ի բոլոր ծառայությունները, բացի WhatsApp-ից։ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Բոյարսկին
  • ԵՄ երկրները 500 միլիոն եվրո են հատկացրել Ուկրաինային: Խաղաղության եվրոպական հիմնադրամը կկրկնապատկի այդ աջակցությունը: Ժոզեպ Բորել
  • Marriott-ը փակում է կորպորատիվ գրասենյակը և սառեցնում նոր հյուրանոցների բացումը ՌԴ-ում:
  • Փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինային լքել է ավելի քան 2,5 միլիոն մարդ: ՄԱԿ
  • «ՆԱՏՕ-ն չի կարողանա օգնել Ուկրաինային երկինքը փակելու հարցում»: Ջասթին Թրյուդո
  • Ընդամենը 2 շաբաթվա ընթացքում մեկ միլիոն երեխա հեռացել է Ուկրաինայից: ՅՈւՆԻՍԵՖ
  • Մարտի 14-ից McDonald's-ը Ռուսաստանի ողջ տարածքում կդադարեցնի աշխատանքը:
  • Լուցկի վրա ռուսական ուժերի հարվածի հետևանքով 2 ուկրաինացի զինվոր է զոհվել, ևս 6-ը վիրավորվել են: Վոլինի շրջանային վարչակազմի ղեկավար Յուրի Պոգուլայկո
  • Վերահսկողության տակ են վերցվել Վոլնովախան, Օլգինկա, Վելիկո-Անադոլ բնակավայրերը: ՌԴ ՊՆ ներկայացուցիչ
  • Թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունը հայտարարել է դեպի ՌԴ, ՌԴ-ից և ՌԴ-ի տարածքով թռիչքները դադարեցնելու մասին:
  • Ռուսաստանը խնդրել է Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական ծրագրերի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել։
  • Ուկրաինան ամբողջությամբ հրաժարվում է ռուսական միջուկային վառելիքից: Էներգոատոմ
  • Ղազախստանի Air Astana ավիաընկերությունը հայտարարել է դեպի ՌԴ թռիչքների դադարեցման մասին:
  • Mars ընկերությունը, որը ներառում է Mars, Snickers, Twix, Bounty, Milky Way, Orbit մաստակները, ընտանի կենդանիների կերեր՝ Whiskas և Pedigree ապրանքանիշերը, դադարեցնում է ներդրումները, ներմուծումը և արտահանումը ՌԴ-ից։
  • Disney-ը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում:
  • ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների հաջորդ փաթեթը պատրաստվում է, այն ավելի արդյունավետ կլինի: Նիդերլանդների վարչապետ
  • Ինտերպոլը կփոխի Ռուսաստանից ստացած հարցումների քննարկման կարգը։
  • ԱՄՆ սենատը հավանության է արժանացրել Ուկրաինային 13,6 միլիարդ դոլար ծավալով շտապ ռազմական և մարդասիրական օգնության փաթեթը։
  • Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ընթացքում զոհվել է 516 խաղաղ բնակիչ, որոնցից 23-ը՝ երեխա, ևս 908-ը վիրավորվել է։ ՄԱԿ
  • Burger King-ը հեռանում է Ռուսաստանից։
  • Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են ուկրաինական ռազմական 2998 օբյեկտ: ՌԴ ՊՆ ներկայացուցիչ
  • Sony Music Group-ը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում: Variety
  • Uniqlo-ն դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում:
  • Ուկրաինական աղբյուրները հաղորդում են, որ երկու հրթիռ է ընկել Լոզովատկայի օդանավակայանի վրա:
  • Ուկրաինայում 15 օրվա ընթացքում 71 երեխա է զոհվել: Ավելի քան 100 երեխա վիրավորվել է։ Ուկրաինայի օմբուդսմեն Լյուդմիլա Դենիսովա
  • Էստոնիան դադարեցնում է ՌԴ քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը:
  • Կիևի յուրաքանչյուր երկրորդ բնակիչ լքել է մայրաքաղաքը։ Վիտալի Կլիչկո
  • Մոսկվայում չեղարկվել է Mercedes-Benz-ի նորաձևության շաբաթի անցկացումը: 
  • Վերահսկողության տակ է վերցվել Մարիուպոլի մի շարք թաղամասեր: ՌԴ ՊՆ
  • Amazon-ը դադարեցնում է ապրանքների առաքումը Ռուսաստան և Բելառուս:
  • «Ռուսաստանի հետ բանակցությունների ձևաչափը, որը տեղի է ունեցել մարտի 10-ին, կշարունակվի». Դմիտրի Կուլեբա
  • ԵՄ-ն Ուկրաինային ինքնաթիռներ չի մատակարարի: Ժոզեպ Բորել
  • «Լավրովն առաջարկել է եռակողմ խորհրդակցություններ անցկացնել ՄԱԳԱՏԷ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի փորձագետների հետ՝ միջուկային անվտանգության վերաբերյալ». Դմիտրի Կուլեբա
  • «Առնվազն 250-300 գերի ունենք։ Նրանք բոլորը ժամկետային զինծառայողներ են». Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական
  • Ռոման Աբրամովիչը, Միլլերը, Կոստին, Դերիպասկան և Իգոր Սեչինն ընդգրկված են բրիտանական սև ցուցակում: Մեծ Բրիտանյանի ԱԳՆ
  • Զելենսկին բոլոր ուկրաինացիներին թույլ է տվել զենք կրել:
  • YouTube-ն ամբողջությամբ կասեցրել է մոնետիզացիան Ռուսաստանում։
  • YouTube-ն անջատել է Պրեմիում բաժանորդագրությունը Ռուսաստանից գրանցված օգտատերերի համար:
  • Hugo Boss-ը փակում է իր խանութները և դադարեցնում առցանց առևտուրը Ռուսաստանում։
  • Մարիուպոլի հիվանդանոցի գնդակոծության հետևանքով մահացել է երեք մարդ, այդ թվում՝ երեխա։ Կա 17 վիրավոր:
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Ուկրաինային շտապ $13,6 մլրդ օգնություն տրամադրելու օգտին:
  • Toyota-ն մտադիր չէ լքել ռուսական շուկան և Ռուսաստանում փակել իր գործարանը:
  • Mondelez International-ը (Alpen Gold և Oreo) դադարեցրել է գովազդն ու ներդրումները ՌԴ-ում։ Նույն որոշման մասին հայտարարել է նաև Mars կորպորացիան (M&M's, Snickers, Mars, Milky Way, Skittles, Twix, Bounty, Whiskas):
  • Google-ը սահմանափակել է Google Play-ի աշխատանքը ՌԴ-ում: Հնարավոր է ներբեռնել միայն անվճար հավելվածները:
  • Ճապոնական Toyota Motor ավտոմոբիլային կորպորացիան դադարեցրել է իր ավտոմեքենաների արտադրությունը ՌԴ-ում և դրանց արտահանումը Ռուսաստան։
  • Xiaomi-ն, Oppo-ն և Huawei-ն առնվազն կիսով չափ կրճատել են սմարթֆոնների մատակարարումը Ռուսաստան: Financial Times
  • ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն Է տվել Ռուսաստանից էներգակիրների ներմուծման արգելքի օրինագծին։
  • Ուկրաինայում գործողության առաջին 2 շաբաթվա ընթացքում ռուսական ԶՈՒ կորուստները ԱՄՆ-ում գնահատվում է 5000-6000 մարդ։ CBS
  • Զելենսկին օրենք է ընդունել, ըստ որի` ռազմական դրության պայմաններում Ուկրաինայի բնակիչները զենքի օգտագործման իրավունք են ստանում։
  • Brown-Forman ընկերությունը, որն արտադրում է Jack Danielʼs վիսկին և Finlandia օղին, դադարեցնում է իր գործունեությունը ՌԴ-ում։
  • Ռուս-ուկրաինական բանակցությունների 4-րդ ռաունդը կարող է կայանալ մարտի 11-12-ին, կրկին Բելառուսում։
  • Adidas-ը ՌԴ-ում անջատել է վեբ կայքը և հավելվածը, մանրածախ խանութները կփակվեն մարտի 14-ին:
  • Ուկրաինացի ազգայնականները հերթական չափազանց վտանգավոր սադրանքն արեցին: Նրանք հարձակվել են Չեռնոբիլի ատոմակայանը սնուցող ենթակայանի և էլեկտրահաղորդման գծերի վրա։ ՌԴ պաշտպանության փոխնախարար
  • Աբխազիան հայտարարել է Դոնեցկի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու մասին:
  • Մեծ Բրիտանիան Ուկրաինային է հատկացրել «մահացու օգնություն»: Խոսքը 3615 միավոր հակատանկային միջոցի, հրազենային միջոցների, կապի միջոցների և Javelin տիպի հակատանկային հրթիռների մասին է։
  • Գերմանիան դեռ չի պատրաստվում Կիևին մարտական ​​ինքնաթիռներ տրամադրել: Օլաֆ Շոլց
  • Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 4-րդ փաթեթը: Այն ներառում է 160 ռուսաստանցու անվանում և երեք բելառուսական բանկ: Եվրահանձնաժողովի նախագահ
  • Կանադան Ուկրաինային կուղարկի ևս 38,8 միլիոն դոլարի ռազմական օգնություն: Ջասթին Թրյուդո
  • Թուրքիան Ուկրաինա է ուղարկել սիրիացի գրոհայինների, որոնք ԼՂ-ում էին մնացել 44-օրյա պատերազմից հետո: ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ
  • Գերմանիան դեմ է Սբերբանկի՝ SWIFT-ից անջատելուն: Bloomberg
  • Victoria's Secret-ի բոլոր խանութները մարտի 10-ից դադարեցնում են աշխատանքը ՌԴ-ում։
  • «British American Tobacco»-ն կշարունակի ՌԴ-ում արտադրված արտադրանքի վաճառքը, սակայն կդադարեցնի ներդրումները:
  • Lamborghini-ն և Ferrari-ն դադարեցնում են բիզնես-կապերը Ռուսաստանի հետ:
  • ԱՄՆ-ն Ուկրաինային կհատկացնի 13,6 միլիարդ դոլարի օգնություն:
  • Զապորոժիե ԱԷԿ-ը գտնվում է շուրջ 400 ռուս զինվորականների վերահսկողության տակ։ Ուկրաինայի էներգետիկայի նախարար
  • Imperial Brands ծխախոտային ընկերությունը, որն արտադրում է Richmond և Winston ծխախոտները, դադարեցնում է վաճառքն ու արտադրությունը ՌԴ-ում:
  • «Condé Nast» հրատարակչատունը, որին են պատկանում GQ, Vogue, Tatler, Glamour պարբերականները, դադարեցնում է իր աշխատանքը Ռուսաստանում։
  • Intel և AMD ընկերություններն իրենց արտադրանքի մատակարարումը ՌԴ դադարեցրել են:
  • «Heineken»-ը դադարեցնում է ՌԴ-ում գարեջրի արտադրությունն ու վաճառքը:
  • Մարիուպոլից մեկ օրվա ընթացքում տարհանվել է 42 խաղաղ բնակիչ, ընդ որում՝ 6-ը երեխա։ Էդուարդ Բասուրին
  • Չինաստանը Ուկրաինա կուղարկի 787 հազար ԱՄՆ դոլարի հումանիտար օգնություն։
  • Բրիտանական Mothercare-ը ընկերությունը դադարեցնում է ՌԴ-ում իր գործունեությունը՝ ներառյալ բոլոր ապրանքների առաքումը։
  • Մեծ Բրիտանիան արգելել է ավիացիոն ու տիեզերական արտադրանքի և տեխնոլոգիաների արտահանումը ՌԴ։
  • ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ չեն կիրառի ռուսական ուրանի դեմ: Reuters
  • Ֆրանսիական Dassault Systemes ընկերությունը դադարեցնում է նոր նախագծերը Ռուսաստանում և Բելառուսում:
  • Coca-Cola-ն դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում:
  • Netflix-ը նույնպես դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում։
  • McDonald's-ը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում։
  • Unilever-ը (Dove, Axe, Rexona, Domestos, Cif և այլն) դադարեցնում է ապրանքների արտահանումը Ռուսաստան։
  • KFC-ն հայտարարում է Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու մասին։
  • ԵՄ-ն մտադիր չէ արգելել ռուսական էներգակիրների ներկրումը։ Ժոզեֆ Բորել
  • Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգան դադարեցնում է խաղերի հեռարձակումը Ռուսաստանում։
  • Բայդենը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին ընդունել 12 միլիարդ դոլարի Ուկրաինայի աջակցության փաթեթ։
  • ԱՄՆ-ն արգելք է սահմանում Ռուսաստանից գազի և նավթի ներկրման վրա։ Ջո Բայդեն
  • The New York Times-ը հայտնել է, որ իր աշխատակիցներին դուրս կբերի Ռուսաստանից՝ կեղծիքների մասին օրենքի պատճառով:
  • General Electric-ը դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում։ 
  • ԱՄՆ-ն՝ Գերմանիային ՌԴ-ից նավթի ներկրման արգելք չի պարտադրի: Գերմանիայի էկոնոմիկայի նախարար
  • KFC-ն և Pizza Hut-ը դադարեցնում են ՌԴ-ում ներդրումները, իսկ եկամուտները կուղղեն մարդասիրական նպատակների իրականացմանը։
  • Սումի-Պոլտավա երթուղով տարհանվել է 723 մարդ: ՌԴ ՊՆ
  • Գերմանիայի կանցլեր Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը պայմանավորվել են աջակցել բանակցություններին, որոնք կնպաստեն ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական ​​լուծմանը։
  • 430 տոննա հումանիտար օգնություն է հասցվել Դոնեցկի և Լուգանսկի բնակչությանը։ ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ
  • «British Petroleum»-ը Ռուսաստանից նավթ և գազ գնելու նոր գործարքներ չի կնքի: Bloomberg
  • Ուկրաինայից դուրս եկած փախստականների թիվը գերազանցել է 2 միլիոնը։ ՄԱԿ
  • Գերմանական «Shell» ընկերությունը հայտնել է ռուսական նավթից և գազից հրաժարվելու մասին: Bloomberg
  • Նիդեռլանդներում ինտերնետ պրովայդերներն արգելափակել են ռուսական ԶԼՄ-ների կայքերը:
  • Դի Կապրիոն 10 միլիոն դոլար է նվիրաբերել Ուկրաինայի զինված ուժերին, իսկ «Հարի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգը՝ 1 միլիոն ֆունտ ստերլինգ՝ ուկրաինացի երեխաներին:
  • Ճապոնական JCB վճարային համակարգը կդադարեցնի իր գործունեությունը Ռուսաստանում։
  • Ուկրաինան լռության ռեժիմ է հայտարարել Սումա-Պոլտավա մարդասիրական միջանցքի երթուղում: Ուկրաինայի փոխվարչապետ
  • Boeing-ը դադարեցրել է տիտանի գնումները Ռուսաստանից:
  • Կոսմետիկայի և օծանելիքի Estee Lauder արտադրողը հեռանում է ՌԴ-ից:
  • Ուկրաինան 15 երկրից զենք է ստացել: Պենտագոն
  • Ռուսաստանի Դաշնության կառավարությունն արգելք է դրել երկրից արտասահմանյան բժշկական սարքերի արտահանման վրա: Խոսքը բժշկական սարքերի մասին է, որոնք մատակարարվել են պատժամիջոցներին միացած երկրներից և այժմ գտնվում են ներկրողների պահեստներում կամ անցնում են մաքսային ընթացակարգեր։
  • Ճապոնիան պատժամիջոցներ է կիրառել ևս 20 ռուսաստանցու նկատմամբ, այդ թվում՝ Պեսկովի, Կիրիենկոյի, Կոզակի, Կադիրովի, Տիմչենկոյի, Ուսմանովի և Ռոտենբերգ եղբայրների։
  • Համաշխարհային բանկը Ուկրաինային 500 մլն դոլար է հատկացրել։ ՀԲ-ն մտադիր է Ուկրաինայի համար հանգանակվող միջոցները հասցնել 3 մլրդ դոլարի։
  • Ռուսական կողմը կրկին «լռության ռեժիմ» է հայտարարել: Մարտի 8-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից, մարդասիրական միջանցքներ կբացվեն: ՌԴ
  • Նոր Զելանդիան պատժամիջոցներ է կիրառել Պուտինի, Միշուստինի, Լավրովի և Շոյգուի դեմ: Ռիա Նովոստի
  • Ըստ ուկրաինական աղբյուրների, ռուսական կողմը գնդակոծել է Խարկովում Ադրբեջանի հյուպատոսության շենքը:
  • Լեհաստանը կործանիչներ չի տրամադրի Ուկրաինային և թույլտվություն չի տա իր ռազմական օդանավակայանների օգտագործման համար։
  • Մարտի 7-ից Ռուսաստանում գործունեությունը դադարեցնում են նաև Tommy Hilfiger և Calvin Klein բրենդները։
  • American Express-ը նույնպես դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում և Բելառուսում։
  • Ուկրաինական կողմը հայտարարել է Մարիուպոլից խաղաղ բնակչության տարհանման մասին։ 
  • Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, ՆԱՏՕ-ի հակամարտությունը չէ և չի դառնա: ՆԱՏՕ-ի երկրներից ոչ մեկը մարտական ստորաբաժանումներ չի ուղարկի Ուկրաինա։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն

  • ՌԴ Կառավարությունը 2 օրում պետք է կազմի ոչ բարեկամական գործողություններ իրականացնող երկրների ցանկը: Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել

  • Չիլիի իշխանությունները հետ են կանչել FIDAE-ի ավիատիեզերական ցուցահանդեսին ռուսական ընկերությունների հրավերը։
  • Mastercard-ը և Visa-ն դադարեցրել են ծառայությունները Ռուսաստանում
  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին հայտնել է Բայդենը իր թվիթերյան էջում։ 
  • Ամերիկյան հեղինակավոր CNN հ/ը և Bloomberg գործակալությունը դադարեցնում են իրենց գործունեությունը ՌԴ տարածքում:
  • «Победа» ավիաընկերությունը մարտի 8-ից դադարեցնում է միջազգային թռիչքները:
  • Ոչնչացված են Ուկրաինայի գրեթե բոլոր ռազմական ենթակառուցվածքները, այդ թվում՝ ՀՕՊ–ը։ Վլադիմիր Պուտին

  • Այսօր Մարիուպոլից և Վոլնովախայից հումանիտար միջանցք չի բացվի: ԿԽՄԿ
  • Մարտի 8-ից Աէրոֆլոտը միջազգային թռիչքներ չի իրականացնելու` բացառությամբ Մինսկի։
  • Ուկրաինական կողմը «լռության ռեժիմի» ընթացքում Մարիուպոլում շենք է պայթեցրել, շուրջ 200 մարդ փլատակների տակ է մնացել: ՌԴ ՊՆ
  • Էներգոդարն անցել է ՌԴ ԶՈւ-ի տիրապետության տակ:
  • Սպանվել է Ուկրաինայի բանակցային խմբի անդամ Դենիս Կիրեևը: Տեղեկությունը հաստատում են ուկրաինական աղբյուրները։
  • Inditex ընկերությունը, որն իր մեջ ընդգրկում է Zara, Bershka, Pull & Bear, Oysho և այլ բրենդներ, դադարեցնում է առևտուրը ՌԴ-ում:
  • Ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի, ռուսական կողմն ավելի քան 10 000 զոհ ունի։
  • PayPal ընկերությունը արգելափակում է իր ծառայությունները Ռուսաստանում։
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:
  • ՌԴ ՊՆ-ից հայտնում են՝ ընդհանուր առմամբ խոցվել է Ուկրաինայի 2037 ռազմական ենթակառուցվածք, այդ թվում՝ 71 հրամանատարական կետ և կապի կենտրոն, հակաօդային պաշտպանության Ս-300, «Բուկ Մ-1» և «Օսա» 98 համակարգ, 61 ռադիոլոկացիոն կայան։
  • ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներն առաջխաղացում են ունեցել  Կիևի շրջանում:
  • ՌԴ-ն Մոսկվայի ժամանակով 10:00-ին լռության ռեժիմ է հայտարարել: Մարդասիրական միջանք է բացվել Մարիուպոլից և Վոլնովախայից:
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն Ուկրաինայի երկինքը միտումնավոր է որոշել չփակել, այդպիսով, կանաչ լույս է վառվել ուկրաինական քաղաքների և գյուղերի հետագա ռմբակոծման համար:

  • Meduza-ն, Ամերիկայի ձայնը, BBC-ին, Deutsche Welle-ը և Ազատ Եվրոպա Ազատություն ռադիոկայանը արգելափակված են:

  • Facebook սոցիալական կայքը Ռուսաստանում արգելափակվում է: Արդեն անհասանելի է բջջային բրաուզերներում։
  • Զապորոժիեի ԱԷԿ-ի հարող տարածքում Կիևի ռեժիմը փորձել է հրեշավոր սադրանք իրականացնել: ՌԴ ՊՆ

  • Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ է եղել առնվազն երեք անգամ: The Times

  • ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ և Ռուսաստանի հետ պատերազմի չի ձգտում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

  • Porsche-ն դադարեցրել է ավտոմեքենաների մատակարարումները Ռուսաստան:
  • ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում խոցել է ամերիկյան Javelin հակատանկային համակարգը:
  • Եղիսաբեթ II թագուհին մեծ չափով գումար է փոխանցել Ուկրաինայի փախստականների հիմնադրամին:
  • ՄԱԳԱՏԷ-ն կոչ է արել զերծ մնալ Զապորոժիեի ատոմակայանի մոտ ռազմական գործողություններից:
  • Համաշխարհային բանկը Կիևին 460 մլն եվրո վարկ է տրամադրել:
  • Դա զանգվածային ոչնչացման պատերազմ է: Ռազմական առումով նա [Վլադիմիր Պուտինը] գերազանցություն ունի, ինչը վաղ թե ուշ կդրսեւորվի: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի

  • Նախագահ Պուտինի անխոհեմ գործողությունները կարող են սպառնալ ամբողջ Եվրոպայի անվտանգությանը: Բորիս Ջոնսոնը խոսել է Զապորոժիեի ԱԷԿ-ի հրդեհի մասին

  • ՌԴ դեմ արևմտյան նոր պատժամիջոցները կչեղարկվեն, եթե Ռուսաստանը դադարեցնի պատերազմն Ուկրաինայում։ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլան

  • ԱՄՆ-ն համաձայն չէ Ուկրաինայի տարածքը ոչ-թռիչքային գոտի ճանաչել, քանի որ չի ցանկանում պատերազմել Ռուսաստանի դեմ։ Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Փսակի
  • Հատուկ ռազմական գործողությունը ընթանում է ըստ պլանի և ժամանակացույցի։ Բոլոր առաջադրված խնդիրները հաջողությամբ լուծվում են: Վլադիմիր Պուտին

  • Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են մարդասիրական միջանցքների շուրջ՝ բնակչության ելքի և հնարավոր ժամանակավոր զինադադարի շուրջ։ Վլադիմիր Մեդինսկի

  • Ուկրաինային միջազգային օգնությունը գերազանցել է 15 միլիարդ դոլարը: Ուկրաինայի ազգային բանկ

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ զոհված զինվորականների ընտանիքներին կտրամադրվի միանվագ 7.421.000 ռուբլի, ինչպես նաեւ հավելյալ աջակցություն` 5.000.000 ռուբլու չափով։
  • Զելենսկին դիմել է Պուտինին. «Հեռացիր մեր երկրից։ Եթե չես հեռանում, արի նստենք, բանակցենք»:
  • Ռուսաստանը դադարեցնում է ԱՄՆ-ին հրթիռային շարժիչների մատակարարում: Ռոսկոսմոս

  • «Ֆորմուլա 1»-ը խզել է Ռուսաստանում Գրան-պրիի պայմանագիրը:
  • Էմանուել Մակրոնը Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո կարծում է, որ Պուտինը ձգտում է տիրել ողջ Ուկրաինային, և որ «ամենավատը դեռ առջևում է»։

  • Գերագույն ռադան դիմել է ՄԱԿ-ին, Կարմիր Խաչին, Եվրախորհրդարանին՝ խաղաղապահ ուժերի տեղավորման խնդրանքով:
  • Կիևը զիջումների չի գնա ՌԴ-ի հետ տարածքային ամբողջականության հարցերի շուրջ: Ուկրաինայի ԱԳՆ

  • Ուկրաինան արգելել է գազի արտահանումը երկրի տարածքից:
  • Եվրամիությունը շատ շուտով անդամակցության հայտեր կստանա Վրաստանից բացի, նաեւ Մոլդովայից:
  • Ճապոնիան կսառեցնի «ռուսաստանցի օլիգարխների» ակտիվները: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդա

  • Վրաստանը ԵՄ-ին արագացված կարգով անդամակցելու հայտ է ներկայացրել։  Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի

  • Կիևի և ուկրաինական այլ քաղաքների հրթիռային հարձակումների և ռմբակոծությունների մասին պնդումները իրականությանը չեն համապատասխանում: Վլադիմիր Պուտին

  • Պուտինը Մակրոնին հայտնել է ռուսական կողմի պայմանները. Ուկրաինայի ապառազմականացում և չեզոքություն, Սպառնալիքի բացառում Ռուսաստանի համար այդ տարածքից:

  • JPMorgan-ը Ռուսաստանին դեֆոլտ է կանխատեսել: 
  • Ֆրանսիան առգրավել է Amore Vero զբոսանավը, որը կարող է պատկանել «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինին:
  • Մեծ Բրիտանիան ՌԴ ՊՆ-ին խնդրել է իր 7 քաղաքացիներին տարհանել Կիևից, 3-ին` Մարիուպոլից: ՌԻԱ Նովոստի

  • Էմանուել Մակրոնն այսօր զանգահարել է Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին:
  • ՌԴ-ն պատրաստ է ցանկացած պահի մարդասիրական միջանցքներ բացել խաղաղ բնակիչների համար: ՌԴ ՊՆ

  • Ջո Բայդենի վարչակազմը խնդրել է Կոնգրեսին հաստատել 32,5 միլիարդ դոլարի աջակցություն Ուկրաինայի համար: The Washington Post

  • IKEA-ն հեռանում է Ռուսաստանից և Բելառուսից։
  • 16 հազար օտարերկրյա կամավորներ մեկնում են Ուկրաինա: Վլադիմիր Զելենսկի

  • Թուրքիան այս պահին չի ծրագրում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալըն

  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կանցկացվեն Բրեստի մարզում: Վլադիմիր Մեդինսկի

  • Գերմանիան մտադիր է Ուկրաինային փոխանցել 2700 «Strela» զենիթահրթիռային համալիր ԳԴՀ-ի զինված ուժերի նախկին պաշարներից։ Այս մասին հայտնում է ռուսական ТАСС-ը՝ DPA գործակալությանը հղումով։
  • Խոցվել է ուկրաինական 1612 ռազմական օբյեկտ: ՌԴ ՊՆ
  • Մեկ շաբաթվա ընթացքում գրեթե 9000 ռուս է սպանվել: Վլադիմիր Զելենսկի
  • ԱՄՆ-ն հարյուրավոր Stinger զենիթահրթիռներ է մատակարարել Ուկրաինային: CNN
  • Կանադան ընդլայնել է պատժամիջոցների ենթակա ռուս գործիչների ցանկը` ընդգրկելով Դմիտրի Մեդվեդևին, Միխայիլ Միշուստինին, Սերգեյ Սոբյանինին։
  • ՄԱԳԱՏԷ-ն ծանուցում է ստացել, որ Ռուսաստանի Դաշնությունը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժյե ատոմակայանի շրջակայքը:
  • DHL-ը դադարեցրել է ապրանքների և փաստաթղթերի առաքումը Ռուսաստան և Բելառուս։
  • Airbus-ը դադարեցրել է ռուսական ավիաընկերություններին սպասարկող բոլոր ծառայությունները և պահեստամասերի մատակարարումը Ռուսաստան:
  • «Հատուկ գործողության ամբողջ ընթացքում ՌԴ ԶՈՒ-ն խոցել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1502 օբյեկտ։ Մասնավորապես` 51 կառավարման կետ և կապի հանգույցներ, 38 հակաօդային պաշտպանության С-300 և Оса զենիթային հրթիռային համալիրներ, 51 ռադիոլոկացիոն կայան։ Խոցվել է 47 մարտական ինքնաթիռ ցամաքում, 11-ը՝ օդում, 46 անօդաչու թռչող սարք». ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկով
  • Իսպանիան հարձակողական զենք կմատակարարի Ուկրաինային:
  • «Ուկրաինան Թուրքիայից, որպես օգնություն, ստացել է Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների նոր խմբաքանակ։ Դրանք արդեն դրվել են մարտական հերթապահության». Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկով
  • Փետրվարի 18-ից ի վեր Ռուսաստան տարհանված Դոնբասի բնակիչների թիվը հասել Է 137 հազարի: Նրանցից 85,5 հազարն Ուկրաինայի քաղաքացիներ են, շուրջ 51 հազարը՝ Ռուսաստանի, ավելի քան 560-ը՝ այլ պետությունների:
  • ՌԴ ԶՈՒ-ն վերահսկողություն է հաստատել Խերսոնում: ՌԴ ՊՆ
  • Google-ը հայտարարել է RT-ի և Sputnik-ի հավելվածները ողջ Եվրոպայում Play Store-ից արգելափակելու մասին:
  • ԱՄՆ-ն ուղիղ ֆինանսական աջակցություն է ցույց տվել Ուկրաինային շուրջ 1 մլրդ դոլարի չափով և շարունակելու է աջակցության տրամադրումը։ Ջո Բայդե
  • Կիևի հեռուստաաշտարակին հասցված հարվածի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 5-ը վիրավորվել է:
  • Apple ընկերությունը դադարեցնում է իր ապրանքների վաճառքը Ռուսաստանում և սահմանափակում է իր ծառայությունները։ 
  • Սբերբանկը հայտարարել է եվրոպական շուկայից դուրս գալու մասին: 
  • ՎՏԲ-ն, Ռուսաստանի բանկը, «Բացում» բանկը, Նովիկոբանկը, «Պրոմսվյազբանկը», «Սովկոմբանկը» եւ «Վնեշէկոնոմբանկը» ներառված են այն բանկերի ցանկում, որոնք կանջատվեն SWIFT-ից։
  • Թուրքիան փետրվարի 27-28-ին 3 ռուսական ռազմանավերի արգելել է հատել նեղուցները։
  • Boeing-ը դադարեցնում է ռուսական ավիաընկերությունների սպասարկումն ու տեխնիկական աջակցությունը:
  • American Express-ը հայտարարում է պատժամիջոցների տակ հայտնված ռուսական բանկերի հետ համագործակցության դադարեցման մասին։
  • ԱՄՆ-ն փակել է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Ջո Բայդեն
  • Ռուսական և ուկրաինական կողմերը գերիների փոխանակում են իրականացրել։ 5 ուկրաինացի զինծառայող փոխանակվել է ռազմական ոստիկանության 1 ռուս սպայի հետ։

  • Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումների ելքը Ազովի ծով ամբողջությամբ արգելափակվել է․ ՌԴ ՊՆ

  • Եվրախորհրդարանն ընդունել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու դիմումը: Ընդունելության հատուկ ընթացակարգ է սկսվել։
  • Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները կխորացնեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Բորիս Ջոնսոն
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակից հայտնել են, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության դիմումն ընդունվել է։
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հետ է կանչել Վրաստանում և Ղրղզստանում Ուկրաինայի դեսպաններին:
  • ԵՄ-ն ռուսական զորքերի վերաբերյալ տիեզերական հետախուզության տվյալները կփոխանցի Ուկրաինային:
  • ՌԴ-ն Շվեյցարիայի համար փակել է իր օդային տարածքը:
  • Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նկատմամբ. Ճապոնիայի ԱԳՆ
  • Կանադան Ուկրաինային հակատանկային զինամթերք է տրամադրելու. Ջասթին Թրյուդո
  • Քանի որ սա իրական ճգնաժամ է, ուրեմն իրական ճգնաժամային մենեջերներ են պետք, և ոչ թե ֆանտաստներ՝ շնորհանդեսների փաթեթով: Այժմ 2014-ի նման հնարավոր չի լինի ժամանակ շահել։ Պետք է փոխել տնտեսական քաղաքականությունը, պետք է վերջ տալ պետական կապիտալիզմին։ Ռուս գործարար Օլեգ Դերիպասկա 

  • ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Ժնև չեղարկվել է ԵՄ օդային տարածքի փակ լինելու պատճառով։
  • ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ ունի պահուստում՝ պատրաստ կիրառելու դրանք իրավիճակի էսկալացիայի դեպքում։ Սպիտակ տուն

  • Մոտ 3 ժամ տևած ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են։ 
  • Ռուսաստանը սահմանափակել է իր օդային տարածքով թռիչքների իրականացումը 36 երկրների համար։ Ռոսավիացիա

  • Ռուս հայտնի օլիգարխ Ռոման Աբրամովիչն այժմ Մինսկում է։ Աբրամովիչը մասնակցում է ռուս-ուկրաինական բանակցություններին։

  • Ուկրաինան հատուկ ընթացակարգով դիմում է ԵՄ անդամակցության համար: Ուկրաինացիները վաղուց ապացուցել են, որ մենք բոլորս եվրոպական հանրության անբաժանելի մասն ենք: Ժամանակն է դա թղթով ամրագրել: Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալ
  • ԱՄՆ-ը կասեցնում է  Մինսկում իր դեսպանատան աշխատանքը։ Սպիտակ Տուն

  • Ուկրաինան պաշտոնապես չի դիմել ԵՄ-ին անդամակցելու համար։  Եվրահանձնաժողով

  • Բոլոր քաղաքացիները կստանան թոշակներ, աշխատավարձեր և սոցիալական նպաստներ: ՌԴ Ֆինանսների նախարարություն

  • Վլադիմիր Պուտինն այսօր կառավարության և Կենտրոնական բանկի հետ կքննարկի տնտեսության առկա իրավիճակը։ ՌԴ նախագահի խոսնակ

  • Ռուս-ուկրաինական բանակցությունները մեկնարկել են: Վլադիմիր Մեդինսկի
  • Կառավարությունը, պատժամիջոցների ներքո, կթեթևացնի գիտատեխնիկական զարգացմամբ զբաղվող ընկերությունների հարկային ռեժիմը։ ՌԴ վարչապետ

  • Ավելի քան 127 հազար փախստական ​​Դոնբասից հատել է Ռուսաստանի սահմանը: 

  • Փետրվարի 24-ից Ուկրաինայում առնվազն 102 խաղաղ բնակիչ է զոհվել, 304-ը՝ վիրավորվել: Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Միշել Բաչելետ 

  • Մինչ այս պահը չի մեկնարկել Ռուս-Ուկրաինական բանակցությունները։

  • MEGOGO ծառայությունն անջատել է Ռուսաստանում հեռուստաալիքների հեռարձակումը։
  • Որոշում է կայացվել կալանքից ազատել իրական ռազմական փորձ ունեցող մարտիկներին, որպեսզի նրանք կարողանան փոխել իրենց հետագա կյանքը։ Ուկրաինայի նախագահ

  • Բարսելոնայում շարժական հեռախոսակապի համաշխարհային կոնգրեսը բացվել է առանց ռուսական տաղավարի։ 
  • «Ի՞նչ է ինձ խնդրում ընդդիմությունը, որ ես իմ ժողովրդի դեմ պատժամիջոցներ կիրառեմ, և սրանից ո՞վ է կորցնելու, մեր բնակչությունը, մեր տնտեսությունը, մեր մեկ միլիոնից ավելի հայրենակիցները, ովքեր չեն կարողանա ֆինանսական գործարքներ իրականացնել։ Ավելորդ էմոցիաները ոչ մի լավ բանի չեն բերի եւ միայն կվնասեն ազգային շահին». Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի։ 

  • Իսպանիան առաջարկում է փակել ԵՄ նավահանգիստները ռուսական նավերի համար։ 
  • Ուկրաինական պատվիրակության կազմը.

    • Պաշտպանության նախարար Ռեզնիկով
    • Փոխարտգործնախարար Տոչիցկի
    • Նախագահի գրասենյակի ղեկավար՝ Միխայիլ Պոդոլյակի խորհրդական
    • «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Արախամիա
    • Ժողովրդական պատգամավոր Ումերով
    • Եռակողմ կոնտակտային խմբում Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի առաջին տեղակալ Կոստին

  • Բելառուսում հակապատերազմական ցույցերի ժամանակ ձերբակալվել է 800 մարդ:

  • Վլադիմիր Զելենսկու գրասենյակը հայտարարել է, որ բանակցությունների առանցքային հարցը հրադադարի անհապաղ հաստատումն է և զորքերի դուրսբերումն Ուկրաինայից։

  • Ուկրաինական պատվիրակության մեջ է նաև երկրի պաշտպանության նախարարը։

  • Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է ռուսական պատվիրակության բանակցությունների վայր՝ ուղղաթիռներով։

  • Ռուսական ընկերությունների թղթերը Լոնդոնյան բորսաներում ընկել են մինչև 58%։

  • ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ այսօր տեղի է ունենալու ԵՄ պաշտպանության նախարարների արտակարգ նիստ՝ քննարկելու Ուկրաինայի հետ կապված իրավիճակը։
  • «Ռուսական ավիացիան օդային գերակայություն է ձեռք բերել Ուկրաինայի ողջ տարածքում». ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկով

  • Մեծ Բրիտանիան մտադիր է նոր սահմանափակումներ կիրառել Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի դեմ՝ տնտեսական պատժամիջոցների ուժեղացման շրջանակներում. Reuters գործակալություն

  • Ռուսաստանի կենտրոնական բանկը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև տարեկան 20%:
  • «Չինաստանը միացել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված որոշ պատժամիջոցներին և վերջերս հայտարարություն է տարածել՝ աջակցելով Ուկրաինայի ինքնիշխանությանը։ Սակայն Պեկինը պետք է ավելին անի: Պեկինը պետք է դատապարտի նախագահ Պուտինի և Ռուսաստանի գործողությունները ինքնիշխան երկիր ներխուժելու համար». Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակի

  • Հարավային Կորեան որոշել է արգելել ռազմավարական ապրանքների արտահանումը Ռուսաստան, հայտնում է Yonhap գործակալությունը։

  • ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսին հանդիպել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտանոմովին՝ աջակցություն հայտնելու Ուկրաինային Ռուսաստանի կողմից չհրահրված ու չարդարացված հարձակման այս օրերին։ 
  • Լուգանսկի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Խվորոստյանկա, Սուխանովկա, Արտյոմ բնակավայրերի վրա. ՌԴ ՊՆ
  • «Победа» ավիաընկերությունը ևս չեղարկում է դեպի Եվրոպա բոլոր թռիչքները փետրվարի 28-ից։
  • «Կիևի պաշտպանությունը ճեղքելու բոլոր փորձերը հետ են մղվել». Ուկրաինայի ՊՆ Գլխավոր Շտաբ
  • «Հարավային Կորեան որոշել է արգելել ռազմավարական ապրանքների արտահանումը Ռուսաստան». Yonhap գործակալություն
  • «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Ուկրաինայի խնդրով արտակարգ նիստ անցկացնելու հարցին։ Այն պետք է կայանա մեկ օրվա ընթացքում». ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ

  • «ԵՄ-ն Ուկրաինային ռազմական ինքնաթիռներ կմատակարի». Ժոզեֆ Բորել
  • «ԵՄ ԱԳ նախարարները ձեռք են բերել պայմանավորվածություն Ուկրաինային 500 միլիոն եվրոյի զենքի և զինամթերքի մատակարարման շուրջ». Ժոզեֆ Բորել՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ
  • Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող են տևել «մի քանի տարի»։ 

  • Թուրքիայի նախագահ Էրդողանը առաջարկել է ռուս-ուկրաինական բանակցությունների համար իր միջնորդությունը` նկատի ունենալով, որ Անկարան ամուր կապեր ունի թե' Ռուսաստանի, թե' Ուկրաինայի հետ։

  • Զելենսկին առաջարկել է Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը և Բաքուն՝ որպես Ռուսաստանի հետ բանակցությունների հարթակ։ 
  • «Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար, պատրաստ է դրանք սկսել Գոմելում». ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով 

  • Չինաստանը դեմ է արտահայտվել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը։

  • Չեխիան զենք է ուղարկել Ուկրաինային օգնելու համար։ 

  • Մարտեր են ընթանում Խարկով քաղաքում, ռուսական զորքերը մտել են քաղաքի կենտրոն։ 

  • Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Եվրահանձնաժողովը պայմանավորվել են Ռուսաստանի դեմ նոր «կոշտ ֆինանսական պատժամիջոցներ» մտցնել, ներառյալ որոշ բանկերի անջատում SWIFT միջբանկային համակարգից՝ տեղեկատվության փոխանցման և վճարումներ կատարելու համար։ 

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 1 ժամից ավելի հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Քննարկվել են ռուսական ռազմական օպերացիայում Բելառուսի ներգրավվածության և Եվրոպայի ապագային վերաբերող հարցերը։

  • Գերմանիան նույնպես միացել է ԵՄ երկրներին, որոնք համաձայնության են եկել SWIFT համակարգը ՌԴ-ի համար անջատելու հարցի շուրջ։
  • «Ուկրաինական կողմը հրաժարվել է բանակցություններից, ինչի պատճառով երեկ կանգ առած ռուսական ռազմական օպերացիան կշարունակվի»․ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով

  • Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները։ Չավուշօղլուն կրկին առաջարկել է թուրքական միջնորդությունը։
  • ՌԴ ԴԺ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը. «Բոլոր տեսաուղերձները նախապես են ձայնագրված»:
  • Ուկրաինայի փոխվարչապետը դիմել է Կարմիր Խաչին` աջակցելու ռուս հազարավոր զինվորների դիերը ռուսական կողմին վերադարձնելու հարցում։
  • Նիդեռլանդները Ուկրաինա կուղարկեն 200 «Սթինգեր» զենիթահրթիռային համակարգ:
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկին խոսել է ԵՄ-ին անդամակցելու մասին. «Եկել է վճռորոշ պահը մեկընդմիշտ փակելու բազմամյա քննարկումը և որոշում կայացնելու՝ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել ենք հետագա գործուն օգնության և ուկրաինացիների ազատ ապագայի համար հերոսական պայքարի մասին»:
  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ Պետդեպարտամենտին հանձնարարել է 600 միլիոն դոլարի օգնություն հատկացնել Ուկրաինային:
  • Բացի նախագահ Պուտինից և ԱԳՆ Լավրովից, ԵՄ-ի պատժամիջոցները վերաբերում են նաև Դմիտրի Մեդվեդևին, Սերգեյ Իվանովին, Միխայիլ Միշուստինին, Վլադիմիր Կոլոկոլցևին։
  • Ռուսաստանն օգտվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իր իրավունքից և արգելափակել Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությունները դատապարտող բանաձևը: Նախագծին կողմ են քվեարկել ՄԱԿ-ի ԱԽ 11 անդամներ: Չինաստանը, Հնդկաստանը և ԱՄԷ-ն ձեռնպահ են մնացել քվեարկությունից:
    Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանի գործողությունները խախտում են ՄԱԿ-ի Կանոնադրությունը: Նախագծի հեղինակները ՌԴ-ից պահանջել են անհապաղ դադարեցնել ուժի կիրառումն Ուկրաինայի դեմ և այնտեղից դուրս բերել բոլոր զորքերը: Բացի այդ, հեղինակները դատապարտել են նաև Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը և պահանջել հրաժարվել այդ որոշումից:
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 26-ի վաղ առավոտյան տեսանյութ է հրապարակել Կիևից՝ հայտնելով, որ պայքարը շարունակվում է և իրենք ցած չեն դնում զենքը․ «Հիմա համացանցում մեծ թվով ֆեյքային տեղեկատվություն է տարածվում, թե իբր ես կոչ եմ անում բանակին վայր դնել զենքն, ու տարհանում է իրականացվում: Ուրեմն՝ ես այստեղ եմ, ոչ մի զենք ցած չենք դնելու և պաշտպանելու ենք մեր պետությունը»:

  • Եվրոպայի խորհուրդը դադարեցրել է Ռուսաստանի անդամակցությունը կազմակերպությանը։

  • «Վերցրեք իշխանությունը ձեր ձեռքը։ Մենք ձեզ հետ ավելի հեշտ կպայմանավորվենք, քան թմրամոլների և նեոնացիստների այս խմբակի, որը տեղավորվել է Ուկրաինայում և ողջ ժողովրդին վերցրել է պատանդ». ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` դիմելով ուկրաինական զինվորականությանը

  • ԵՄ երկրները համաձայնության են եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ անձնական պատժամիջոցների վերաբերյալ։ 

  • «Պուտինը պատրաստ է ռուսական պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ բանակցելու ուկրաինական պատվիրակության հետ». Դմիտրի Պեսկով
     
  • ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է առնվազն 25 խաղաղ բնակիչ, հրետակոծությունների և օդային հարվածների հետևանքով վիրավորվել է առնվազն 127 մարդ։
  • Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կոչ է արել Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչներին չլքել տները և օգնել զինվորներին։

  • Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը խզել է պայմանագիրը «Աերոֆլոտ»-ի հետ։
  • «Արևմուտքը, ԵՄ անդամ երկրներն ու ՆԱՏՕ-ն չկարողացան ցուցաբերել անհրաժեշտ վճռականություն Ուկրաինայի հարցում։ Նրանք միայն խորհուրդներ են տալիս. Արևմուտքի վերաբերմունքն Ուկրաինային չի կարելի է համարել ո՛չ բարեկամական, ո՛չ էլ համերաշխության ոգով». Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան։ 

  • Պուտինը Սի Ծինպինի հետ զրույցում նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բարձր մակարդակի բանակցությունների Ուկրաինայի հետ. Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսություն։ 

  • Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

  • Զելենսկին Պուտինին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ։ 

  • Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ և տեղեկություններ ստացել իրավիճակի մասին։

  • Meta-ի փոխնախագահ Նիկ Քլեգն ասում է, որ ուկրաինական իրադարձությունների հետ կապված՝ Facebook-ը ստեղծել է իրավիճակային կենտրոն՝ հեռացնելու ատելություն հրահրող և հրահրելու կոչեր պարունակող բովանդակությունը։
  • «Ոչ մի եվրոպական երկրում և ԱՄՆ-ում ցանկություն չկա պատերազմելու Ռուսաստանի հետ։ Այն, ինչ մենք ցանկանում ենք, այս սարսափելի ներխուժմանը, որքան հնարավոր է, շուտ վերջ տալն է». Ֆրանսիայի ՊՆ Ֆլորենս Պարլի

  • Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ երկիրը չի միանա Ռուսաստանի դեմ արևմուտքի պատժամիջոցներին։ 

  • Bloomberg-ի հաշվարկով` ռուս օլիգարխները շուրջ 39 մլրդ ԱՄՆ դոլարի վնաս են կրել սահմանված պատժամիջոցների պատճառով։

  • Ֆրանսիան անհրաժեշտության դեպքում կօգնի ապահովել Զելենսկու անվտանգությունը, France Inter ռադիոյի եթերում հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։ 

  • Վլադիմիր Զելենսկին դիմել է Բուխարեստի իննյակին (Բուլղարիա, Հունգարիա, Էստոնիա, Լիտվա, Լատվիա, Լեհաստան, Ռումինիա, Սլովակիա և Չեխիա) ռազմական օգնության և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար։

  • Վլադիմիր Զելենսկին Գերագույն հրամանատարական շտաբի ստեղծման մասին հրամանագիր է ստորագրել։ 

  • Կանադան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակում ներառել է 27 ֆինանսական հաստատություն և հինգ ընկերություն, այդ թվում՝ «Սբերբանկը», «ՎՏԲ»-ն, «Ռուսական երկաթուղիները», «Գազպրոմը» և «Տրանսնեֆտը»:

  • Կանադայի իշխանությունները իրենց պատժամիջոցների ցուցակներում ներառել են Ռուսաստանի 382 քաղաքացիների, այդ թվում՝ «Սբերբանկի» գլխավոր տնօրեն Գերման Գրեֆին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմներ Իգոր Շուվալովին, Եվգենի Պրիգոժինին և Ռոտենբերգ եղբայրների երեխաներին։

  • Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ վերջին 24 ժամում սպանվել է 137 ուկրաինացի զինվոր, ևս 316-ը՝ վիրավորվել։

  • «Արագ, անկեղծ ու բաց խոսակցություն եմ ունեցել նախագահ Պուտինի հետ նախագահ Զելենսկու խնդրանքով։ Իմ պարտքն եմ համարում բաց պահել երկխոսության դուռը։ Ֆրանսիան 300 մլն եվրոյի չափով օգնություն կտրամադրի Ուկրաինային, պատրաստ ենք օգնելու նաև փախստականներին ապաստան տրամադրելու հարցում». Էմանուել Մակրոն

  • Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի ռազմական տեխնիկա, ինչպես նաև 300 միլիոն եվրո ֆինանսական օգնություն։

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ուկրաինայում համընդհանուր մոբիլիզացիայի մասին։  Հրամանագրին համապատասխան մոբիլիզացիա է իրականացվում Կիևում և Ուկրաինայի բոլոր շրջաններում 90 օրվա ընթացքում։

  • ժամը 23:30-ի դրությամբ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման դեմ իրականացվող ցույցերի արդյունքում Ռուսաստանում բերման է ենթարկվել ավելի քան 1722 մարդ՝ շուրջ 53 քաղաքներից։ Միայն Մոսկվայում ձերբակալվել է 948 քաղաքացի։

  • ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառելու Բելառուսի 24 ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև ՌԴ «Սբերբանկի» ղեկավարության նկատմամբ։

  • «Փետրվարի 24-ին Վորոնեժի մարզում ռազմական տեխնիկա տեղափոխելու համար նախատեսված թռիչքի ժամանակ կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի Ան-26 ինքնաթիռը։ Անձնակազմը զոհվել է». ՌԴ Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայություն։ 

  • Ուկրաինան պաշտոնապես տեղեկացրել է ՄԱԳԱՏԷ-ին, որ «անհայտ զինված ուժերը» վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ԱԷԿ-ը։

  • «ՌԴ-ն խախտում է միջազգային իրավունքը։ Մենք սահմանափակում ենք ՌԴ-ի ֆինանսական գործունեությունը դոլարով, ֆունտով և իյենով։ Պատժամիջոցներ կկիրառվեն ՎՏԲ-ի և այլ ռուսական բանկերի նկատմամբ, դրանք կվերաբերեն նաև Ռուսաստանի տիեզերական ծրագրերին։ Կավելացվի ամերիկյան զորքերի քանակը Գերմանիայում։ ԱՄՆ-ն, այդուհանդերձ, ռազմական ուժ չի մտցնի Ուկրաինա»․ ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
  • «Բրիտանիան սառեցնում է ՎՏԲ-ի բոլոր ակտիվները։ Նաև ներդրվում են պատժամիջոցներ «Աէրոֆլոտի» դեմ։ Արգելվում է բարձր տեխնոլոգիաների արտահանումը ՌԴ։ ԱՄՆ-ի հետ համաձայնեցված պատժամիջոցները կվերաբերեն նաև ռուսական նաֆթից և գազից հրաժարվելուն»․ ՄԹ վարչապետ Բորիս Ջոնսոն

  • «Ուկրաինան կոչ է անում վերադառնալ բանակցային գործընթացին։ Եթե Եվրոպան այսօր մեզ չօգնի, վաղը պատերազմը թակելու է իր դուռը։ Բոլոր ուկրաինացիներից է կախված` արդյո՞ք ռուսական զորքերը կկարողանան առաջ գալ։ Միացեք հայրենիքի պաշտպանների շարքերին»․ Վլադիմիր Զելենսիկի
  • «Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում ավելի քան 40 մարդ է զոհվել»․ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչ

  • «ՆԱՏՕ-ն Ուկրաինայում ուժեր տեղակայելու մտադրություն չունի». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Յենս Սթոլթենբերգ։

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է մոտ ապագայում հանդես գալ հեռուստաուղերձով։ 

  • «Ուկրաինայի հետ պատերազմը սանձազերծվել է Ռուսաստանի քաղաքացիների կողոպուտը կոծկելու համար». Ալեքսեյ Նավալնի

  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անվտանգության խորհրդի նիստի ավարտից անմիջապես հետո հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
  • Պուտինը պատրաստ է բանակցել Ուկրաինայի ղեկավարության հետ նրա չեզոք կարգավիճակի և ՆԱՏՕ-ի զենքի տեղակայումից հրաժարվելու շուրջ»։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով

  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային հարցը լուծել երկխոսության միջոցով՝  Մինսկի պայմանավորվածությունների շրջանակներում։

  • Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ Կիևի մարզում ռուսական զորքերը ճեղքել են պետական սահմանը։ Հակառակորդի զինտեխնիկան մուտք է գործել Վիլչայի անցակետով։

  • Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կոչ է արել անջատել Ռուսաստանը SWIFT-ից:

  • Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում ավելի քան 40 մարդ է զոհվել, հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը չեղարկում է Ուկրաինայի բոլոր քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցները, ովքեր զենքը ձեռքին պատրաստ են պաշտպանել երկիրը։

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսիկին հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։

  • «Աերոֆլոտ»-ը դադարեցնում է թռիչքները Մոսկվայից Դոնի Ռոստով, Կրասնոդար, Անապա, Ստավրոպոլ, Բելգորոդ, Վորոնեժ, Սիմֆերոպոլ և հակառակ ուղղությամբ։ Չեղարկված թռիչքների ուղևորներին կառաջարկի ամբողջական փոխհատուցում կամ վերամրագրում այլ ամսաթվերի կամ երթուղիների համար:

  • Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է ռուս-ուկրաինական բանակցություններ անցկացնել Մինսկում։

  • Լիտվայի նախագահ Նաուսեդան հրամանագիր է ստորագրել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով  Լիտվայում արտակարգ դրություն հայտարարելու մասին:

  • Ryanair ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Ուկրաինա առնվազն առաջիկա 2 շաբաթով, տոմսերը 4 շաբաթով  հանվել են վաճառքից։

  • Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն կհամաձայնեցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ամենախիստ» փաթեթը։

  • ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններն Ուկրաինայում: 

  • Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) հայտնել Է, որ Ուկրաինայի տարածքն ակտիվ հակամարտության գոտի Է, ինչի պատճառով դրա օդային տարածությունը և կարևորագույն ենթակառուցվածքները ենթարկվում են ռազմական գործողությունների ազդեցությանը, ինչը վտանգ Է ստեղծում քաղաքացիական օդանավերի անվտանգության համար: 

  • Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բելառուսական զորքերը չեն մասնակցում Դոնբասում Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողությանը։

  • Չինաստանը կոչ է արել բոլոր ներգրավված կողմերին՝ զսպվածություն ցուցաբերել, իսկ ԱԳ նախարարությունը չի համաձայնել օտարերկրյա լրագրողի կողմից Ռուսաստանի գործողությունները որպես ներխուժում որակելուն:

  • Կենտրոնական Եվրոպայի երկրները դատապարտել են Ռուսաստանի հարձակումը և սկսել նախապատրաստվել Ուկրաինայից հնարավոր փախստականների ընդունմանը:

  • Եվրամիության առաջնորդները հինգշաբթի օրը կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր խիստ պատժամիջոցները՝ ի պատասխան Ուկրաինայի վրա նրա «բարբարոսական հարձակման»․ հայտնել են ԵՄ-ից։

  • ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Զելենսկու հետ հեռախոսազրույցում դատապարտել է չպատճառաբանված և չարդարացված հարձակումը և ասել, որ ինքը և G7-ի մյուս առաջնորդները կհանդիպեն՝ քննարկելու ՌԴ դեմ պատժամիջոցները:

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է ռազմական դրության մասին հրամանագիրը։

  • Մայրաքաղաք Կիևի մոտ կրակոցներ են լսվել. Ուկրաինան հայտարարել է, որ Ռուսաստանը հրետակոծում է երկրի ողջ տարածքը՝ մինչև Լվովի արևմտյան շրջաններ:

  • Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա Բելառուսից, ինչպես նաև Ռուսաստանից՝ Բելառուսի աջակցությամբ։ Հարձակում է սկսվել նաև Ղրիմից․ հաղորդել է Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը։

  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի վաղ առավոտյան հրամայել է «հատուկ ռազմական գործողություն» սկսել Ուկրաինայի դեմ և վերացնել այն, ինչը «լուրջ սպառնալիք» է։ Նպատակը՝ ապառազմականացնել Ուկրաինան:

    Մեջբերումներ

  • «Ես որոշել եմ հատուկ ռազմական գործողություն անցկացնել՝ պաշտպանելու մարդկանց, ովքեր ենթարկվել են բռնության և ցեղասպանության», - ասել է Պուտինը։ «Եվ դրա համար մենք ձգտելու ենք Ուկրաինայի ապառազմականացմանն ու ապաազգայնականացմանը։ Դատարանի առաջ կկանգննե նրանք, ովքեր բազմաթիվ արյունալի հանցագործություններ են կատարել խաղաղ բնակչության, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ»։

  • «Պուտինը հենց նոր սկսեց լայնածավալ ներխուժում Ուկրաինա: Ուկրաինայի խաղաղ քաղաքները հարվածների տակ են»,- Twitter-ում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան:

    ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

  • ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի վաղ առավոտյան կհանդիպի G7-ի իր գործընկերների հետ՝ Ռուսաստանի դեմ ավելի խիստ միջոցներ մշակելու համար, այն բանից հետո, երբ Պուտինը սկսել է, ինչպես Բայդենն է անվանել, «կանխամտածված պատերազմ» Ուկրաինայի դեմ: 

  • Եվրամիության առաջնորդները, հինգշաբթի օրը կայանալիք արտակարգ հանդիպման ժամանակ, կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետագա փաթեթը․ ասվում է ԵՄ հայտարարության մեջ:

  • Հինգշաբթի օրը ՆԱՏՕ-ի դեսպանները արտակարգ հանդիպում կանցկացնեն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական