Միջազգային

Պատժամիջոցների նոր փաթեթ Բորտնիկովի, Ֆրադկովի և Կիրիենկոյի որդիների նկատմամբ

Պատժամիջոցների նոր փաթեթ Բորտնիկովի, Ֆրադկովի և Կիրիենկոյի որդիների նկատմամբ

Պատժամիջոցները կապված են Մոսկվայի կողմից Դոնեցիկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչման հետ և ուղղված են ռուսական պետական ​​VEB.RF կորպորացիայի, «Պրոմսվյազբանկի» և դրանց 42 դուստր ձեռնարկությունների դեմ։

Համաձայն ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած փաստաթղթի՝ պատժամիջոցների են ենթարկվել ՎՏԲ բանկի փոխնախագահ Դենիս Բորտնիկովը՝ ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի որդին, PSB-ի նախագահ Պյոտր Ֆրադկովը և Ռուսաստանի նախկին վարչապետ, Արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավար Միխայիլ Ֆրադկովի որդին, ինչպես նաև՝ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի որդին՝ Վլադիմիր Կիրիենկոն, VK տեխնոլոգիական կորպորացիայի գլխավոր տնօրենը, որին է պատկանում նաև «ВКонтакте» սոցցանցը։ ԱՄՆ-ում նրանց ունեցվածքը և սեփականության բաժնետոմսերը սառեցված են։ ԱՄՆ ֆիզիկական անձանց և կազմակերպություններին արգելվում է որևէ առևտրային կամ ֆինանսական գործարք կատարել նրանց հետ:

Բացի այդ, սառեցվել են VEB.RF-ի և PSB-ի 42 դուստր ձեռնարկությունների ակտիվները։ Պատժամիջոցների են ենթարկվել նաև PSB Leasing-ին պատկանող հինգ նավեր: Պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների թվում են նաև «ԲԿՄԱ» ֆուտբոլային ակումբը, որը պատկանում է VEB.RF-ին։ Ինչպես նշվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության փաստաթղթում, PSB-ն ութերորդ խոշորագույն ֆինանսական հաստատությունն է Ռուսաստանում։ ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ ասվում է. «Ռուսաստանի կառավարությունն ազգայնացրեց PSB-ն 2018թ․ և վերափոխեց այն՝ պաշտպանական արդյունաբերությունը ֆինանսավորելու և պաշտպանական հիմնական պայմանագրերը սպասարկելու համար, մի սխեմայով, որը նախատեսված է խուսափելու նոր պատժամիջոցներից։ Այժմ PSB-ն սպասարկում է Ռուսաստանի ՊՆ կառավարական պայմանագրերի գրեթե 70%-ը»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր նաև Ռուսաստանի սուվերեն պարտքի դեմ պատժամիջոցների կիրառման մասին։ «Սա նշանակում է, որ մենք կտրել ենք Ռուսաստանի կառավարությանն՝ արևմտյան ֆինանսավորումից», - հայտարարել էր Բայդենը՝ Սպիտակ տանն ունեցած ելույթի ժամանակ, հաղորդել է DW-ն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական