«Թուրքիան Ռուսաստանից հրաժարվելու հնարավորություն չունի՝ չնայած Ուկրաինայում իրավիճակի սրմանը», - այս մասին, Սենեգալից վերադառնալուց հետո, ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք կենտրոնացած ենք քայլեր ձեռնարկելու վրա, որոնք կլուծեն այս հարցը՝ չվնասելով մեր հարաբերություններն այդ երկրների հետ», - հայտարարել է Էրդողանը՝ «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում։ Էրդողանը նաև հավելել է, որ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ բանակցություններից հետո ակնկալում է բանակցություններ վարել նաև Պուտինի հետ։
Էրդողանը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շուտով կվերսկսվեն։ «ՆԱՏՕ-ն պետք է վերջնականապես հստակ դիրքորոշում հայտնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև՝ ձեռնարկի բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ բոլոր միջոցները», - հայտարարել է Էրդողանը։