Ուկրաինան սկսել է 18-60 տարեկան պահեստազորայինների զորակոչ: Այս մասին հաղորդել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ն։ «2022թ. փետրվարի 22-ին Վլադիմիր Զելենսկին աստորագրել է Ուկրաինայի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի՝ «Հատուկ շրջանում պահեստազորի անձանց զինծառայության զորակոչի մասին» հրամանը:
Զորակոչի ենթակա կլինեն 18-60 տարեկան պահեստայինները: Զորակոչի կենթարկվեն ինչպես սպաները, այնպես էլ շարքային և սերժանտական կազմը», - նշված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ զորակոչն սկսվել է փետրվարի 23-ին, իսկ ծառայության առավելագույն ժամկետը 1 տարի է. հաղորդում է ТАСС գործակալությունը: