Միջազգային

ԵՄ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ուժի մեջ կմտնեն այսօր

ԵՄ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ուժի մեջ կմտնեն այսօր

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի առաջին պատժամիջոցները կընդունվեն այսօր, բայց դա դեռ չի լինի ԵՄ-ի ամբողջական պատասխանը Ռուսաստանի կողմից Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունների ճանաչմանը (ԼԺՀ և ԴԺՀ)։ ԵՄ-ում նշել են, որ դեռևս վաղ է մանրամասների մասին խոսել։ Այս մասին հայտարարել է ԵՄ ԱԳ և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ԵՄ և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական ֆորումի ժամանակ։ «Վստահ եմ, որ պատժամիջոցների մասին որոշումը կընդունվի միաձայն։ Այսօր առավոտյան մենք արդեն սկսել ենք աշխատանքը տեքստի պատրաստման ուղղությամբ: Դա չի նշանակում, որ մենք այսօր կկայացնենք մեր բոլոր որոշումները, բայց դա կլինի մեր անմիջական պատասխանը: Առայժմ չեմ կարող ավելի շատ մանրամասներ հաղորդել», - հայտարարել է Բորելը` նշելով, որ պատժամիջոցները կհամակարգվեն ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի հետ համատեղ։

Ավելի վաղ ԵՄ առաջնորդները հայտարարել էին, որ Ռուսաստանի դեմ կոշտ տնտեսական պատժամիջոցներ կսահմանվեն Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման դեպքում։ Մինչ այդ՝ ԵՄ-ն քննարկում է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման համար պատասխանատու անձանց դեմ պատժամիջոցների կիրառումը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական