Միջազգային

Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում

Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ փետրվարի 22-ին Ադրբեջանի հետ դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրվի․ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Այսօր մենք կստորագրենք դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր։ Սա, միանգամայն ակնհայտորեն, մեր հարաբերությունների զարգացման նոր փուլ է, և, իհարկե, դա հնարավոր դարձավ՝ այդ թվում՝ ղարաբաղյան կարգավորման խնդրին հասնելուց հետո, որն, ընդհանուր առմամբ, դեռ ամբողջությամբ լուծված չէ, բայց առաջ է գնացել լուծման մեջ», - հայտարարել է Պուտինը։

Պուտինը դաշնակցային նոր հռչակագրի ստորագրումը որակել է որպես Բաքվի հետ հարաբերությունների զարգացման նոր փուլ։ «Մեր տնտեսական կապերը բավականին դիվերսիֆիկացված են, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում հետագա առաջընթացի համար: Մենք նաև երախտապարտ ենք Ձեզ՝ Ադրբեջանի համար զգայուն և կարևոր հումանիտար հարցեր լուծելու համար, առաջին հերթին՝ ռուսաց լեզվին աջակցելու և զարգացնելու համար: Գիտենք, որ Ադրբեջանի 300 դպրոցներում ռուսերենն ակտիվորեն ուսումնասիրվում է, և մենք ապագայում ամեն կերպ կաջակցենք դրան։ Տարածաշրջանային կապերը նույնպես շատ ակտիվ զարգանում են», - նշել է Պուտինը։

Պուտին-Ալիև հանդիպման օրակարգում նաև տնտեսական հարցեր են քննարկվել։ Հայտնի է, որ ռուսական ընկերությունները պատրաստ են ակտիվորեն մասնակցել ադրբեջանական պետական ​​ձեռնարկությունների սեփականաշնորհմանը, Լեռնային Ղարաբաղի շրջակա շրջանների վերականգնմանը։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական