Միջազգային

ԵՄ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ պատրաստ են

ԵՄ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ պատրաստ են

Դեռևս նախքան նախագահ Պուտինի հայտարարությունը՝ ԼԺՀ և ԴԺՀ ճանաչման մասին, Եվրամիության ԱԳ և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը խոսել էր թեմայի շուրջ։ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթը պատրաստ է, և, ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների միանալու դեպքում, այն անմիջապես կկիրառվի․ «Եթե բռնակցում լինի, կլինեն պատժամիջոցներ։ Իսկ եթե ճանաչում լինի, ես պատժամիջոցները կդնեմ սեղանին, և կորոշեն նախարարները», - հայտարարել էր Բորելը։

ԵՄ գլխավոր դիվանագետը հույս էր հայտնել, որ Ռուսաստանը չի ճանաչի երկու ինքնահռչակ կազմավորումների անկախությունը և կպահպանի «Մինսկի համաձայնությունները»։ Էստոնիայի ԱԳՆ-ն, մասնավորապես, հայտարարել է, որ ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն ճանաչելու որոշումը կլինի «միջազգային իրավունքի, Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում»։ Եվրամիությունը մտադիր է հնարավորինս շուտ ամբողջական պատասխան տալ ՌԴ նախագահի որոշմանը․ հաղորդել է Euronews-ը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական