Միջազգային

Բայդենն ու Պուտինը կհանդիպեն

Բայդենն ու Պուտինը կհանդիպեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համաձայնել է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյն Փսակին։ «Նախագահ Բայդենը համաձայնել է կրկին հանդիպել նախագահ Պուտինի հետ, եթե Ուկրաինա ներխուժում չլինի», - հայտարարել է Փսակին։

Փսակին նաև նշել է, որ հանդիպման անցկացման հնարավորությունը քննարկվելու է փետրվարի 24-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի միջև ծրագրված հանդիպման շրջանակում։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական