Միջազգային

Մեծ Բրիտանիան չեղարկել է COVID-19-ով վարակված քաղաքացիների պարտադիր ինքնամեկուսացումը

Մեծ Բրիտանիան չեղարկել է COVID-19-ով վարակված քաղաքացիների պարտադիր ինքնամեկուսացումը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկուշաբթի օրը հայտարարելու է, թե ինչպես է Մեծ Բրիտանիան պլանավորում «ապրել COVID-ի հետ»։ Այս մասին հաղորդել է «Դաունինգ սթրիթ»-ը։ Նշվում է, որ, ի թիվս այլ սահմանափակումների, նախատեսվում է չեղարկել պարտադիր ինքնամեկուսացումն այն անձանց համար, ովքեր շփվել են COVID-19-ով հիվանդների հետ։ Ըստ զեկույցի՝ կառավարությունը նախատեսում է իրականացնել «պատվաստանյութերի վրա հիմնված» մոտեցում, և որ վիրուսով ապրելը կախված կլինի «պատվաստանյութերով ապահովված բնակչության ուժեղ իմունիտետից»։

ՄԹ կառավարության Արտակարգ իրավիճակների խորհրդատվական խումբը (SAGE) կարծիք է հայտնել, որ կա «զգալի անորոշություն այն ճանապարհի վերաբերյալ, որն այժմ անցնում է համաճարակը Բրիտանիայում»:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան փետրվարի 11-ից չեղարկել է զբոսաշրջիկների կարանտինը։ Նրանք պետք է անցնեն PCR թեստ COVID-19-ի համար՝ նախքան ճանապարհորդությունը, և ևս մեկ թեստ՝ ոչ ուշ, քան երկրում գտնվելու երկրորդ օրը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական