Միջազգային

Ղազախստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Ղազախստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Հանցավոր անգործության մեղադրանքով ձերբակալվել է Ղազախստանի պաշտպանության նախկին նախարար Բեկտանովը։ Հունվարյան իրադարձություններից հետո Ղազախստանի պաշտպանության նախարարի պաշտոնից ազատված Մուրատ Բեկտանովը կալանավորվել է «իշխանության անգործության» մեղադրանքով․ հաղորդում է Ղազախստանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 19-ին աշխատանքից ազատել էր Բեկտանովին։ Տոկաևը քննադատել էր ՊՆ պաշտոնանկ արված ղեկավարին՝ հրամանատարական որակների բացակայության համար, ինչը թույլ չէր տվել բանակին՝ ցուցադրել իր ներուժը հունվարյան անկարգությունների ժամանակ։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում ցույցերի ժամանակ տուժել է մոտ 1000 մարդ։ Երկրի գլխավոր դատախազության տվյալներով՝ անկարգությունների հետևանքով տուժել է 4578, զոհվել՝ 225 մարդ, այդ թվում՝ անվտանգության 19 աշխատակից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական