ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական բյուջեները, բացառությամբ ԱՄՆ-ի, 2014թ. ի վեր աճել են 270 մլրդ դոլարով: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում:
«Այս գումարները օգտագործվել են նոր զենքեր ձեռք բերելու համար, որոնք անհրաժեշտ են՝ ցույց տալու մեր վճռականությունը՝ կանխելու հերթական պատերազմը։ Այդ ամենի հիմնական նպատակը ոչ թե պատերազմ հրահրելն է, այլ պատերազմը կանխելը», - հայտարարել է Ստոլտենբերգը:
2014թ. սեպտեմբերին Ուելսում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, դաշինքի անդամ բոլոր երկրները համաձայնել էին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը հասցնել իրենց երկրների ՀՆԱ-ի 2%-ին։ Միջոցների մեծ մասը պետք է ուղղվեր նոր սպառազինությունների ու ռազմական տեխնիկայի ձեռքբերմանը։