Միջազգային

Բելգիան ևս անցավ չորսօրյա աշխատանքային գրաֆիկի

Բելգիան ևս անցավ չորսօրյա աշխատանքային գրաֆիկի

Բելգիայում աշխատողների կյանքի որակը բարձրացնելու նպատակով ավելի վաղ հայտարարվել էր, որ հազարավոր պետական ծառայողներ այլևս ստիպված չեն լինի պատասխանել իրենց ղեկավարների զանգերին կամ էլ. նամակներին՝ աշխատանքային ժամերից դուրս: Շուրջ 65․000 պետական աշխատողներ վաստակեցին «անջատման իրավունք»՝ կարգավորումը, որը թույլ է տալիս աշխատանքի և կյանքի ավելի լավ բալանս ունենալ:

Այժմ, աշխատողների բարելավման  մեկ այլ քաղաքականության համաձայն, Բելգիայում աշխատողները չորսօրյա աշխատանքային շաբաթվա իրավունք կունենան: Երկրի կոալիցիոն կառավարության կողմից համաձայնեցված բարեփոխումների փաթեթը նաև աշխատողներին իրավունք կտա անջատել աշխատանքային սարքերը և անտեսել աշխատանքի հետ կապված հաղորդագրությունները՝ առանց պատժվելու վախի:

Բելգիայի աշխատանքի նախարարն ասել է, որ որոշումը կայացնում է աշխատողը. «Դա պետք է արվի աշխատողի խնդրանքով, իսկ գործատուն պարտավոր է հիմնավոր պատճառաբանել ցանկացած մերժում»:

Աշխատակիցները կարող են պահանջել չորսօրյա աշխատանքային շաբաթ՝ փորձնական վեցամսյա ժամկետով: Ցանկության դեպքում նրանք կարող են շարունակել դա կամ հրաժարվել: Կրճատված աշխատանքային շաբաթը որոշակիորեն տարբերվում է այլ երկրների և ընկերությունների ընդունածից, որի դեպքում հանվում է աշխատանքային շաբաթվա մեկ օրը՝ չլրացնելով դա՝ ի հաշիվ մնացած չորս օրերի աշխատաժամանակը երկարացնելու:

Բելգիայի ծրագիրը կխտացնի ընթացիկ հնգօրյա շաբաթը չորս օրվա մեջ: Աշխատակիցները չորս օրից յուրաքանչյուրն ավելի երկար կաշխատեն:

Շոտլանդիան ևս սկսել է փորձնական քառօրյա աշխատանքային շաբաթի կիրառումը։ Ըստ որոշման՝ աշխատանքային ժամերը կրճատվել են 20%-ով, սակայն աշխատողները փոխհատուցում չեն ստանա։

Իսպանիայի կառավարությունը համաձայնվել է երեք տարվա ընթացքում անցնել 32-ժամյա աշխատանքային շաբաթի՝ առանց աշխատողների փոխհատուցման կրճատման: Պիլոտային ծրագիրը, ինչպես անում է Շոտլանդիան, մտադիր է նվազեցնել գործատուների ռիսկը` ստիպելով կառավարությանը լրացնել աշխատավարձի տարբերությունը, երբ աշխատողները անցնում են չորսօրյա գրաֆիկի:
Ճապոնիան հետևում է Իսպանիային. երկիրը դիտարկում է քառօրյա աշխատանքային շաբաթի անցնելու հնարավորությունը։

ԱՄԷ-ն սկսել է 2022թ․-ը, որպես աշխարհում առաջին երկիրը, որը ընդունել է չորսուկեսօրյա աշխատանքային շաբաթ: Երկրի բոլոր կառավարական մարմինները կաշխատեն շաբաթական չորսուկես օր, ընդ որում՝ հանգստյան օրերը սկսվում են ուրբաթ կեսօրից և կտևեն մինչև կիրակի:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական