Միջազգային

Նոր գործարքով «Լուկօյլ»-ի մասնաբաժինը ադրբեջանական «Շահ Դենիզ»-ում կկազմի 19,99%

Նոր գործարքով «Լուկօյլ»-ի մասնաբաժինը ադրբեջանական «Շահ Դենիզ»-ում կկազմի 19,99%

Ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերությունը կնքել է «Petronas»-ից 1,45 միլիարդ դոլարով Ադրբեջանի «Շահ Դենիզ» գազային նախագծի բաժնետոմսերի 9,99%-ը ձեռք բերելու գործարքը: Գործարքի ավարտից հետո նախագծում «Լուկօյլ»-ի մասնաբաժինը, ըստ ընկերության հաղորդագրության, 10%-ից հասել է 19,99%-ի:

Գործարքի մասին հայտարարվել է 2021թ.-ի հոկտեմբերին։ Այնուհետև «Լուկօյլ»-ը մտադիր էր գնել նախագծի 15,5%-ը՝ 2,25 մլրդ դոլարով, և այդպիսով իր մասնաբաժինը 10%-ից հասցնել 25,5%-ի։ Այնուամենայնիվ, դեկտեմբերին բրիտանական «British Petroleum»-ը, որը նախագծի օպերատորն է, տնօրինելով 28,8%, որոշեց ավելացնել իր մասնաբաժինը 1,16%-ով կամ 168 մլն դոլարով։

Այս գործընթացներից հետո «Լուկօյլ»-ը  հայտարարեց, որ նախագծի գործընկերների հետ սեփականության իրավունքի հարգման հարցի շուրջ բանակցություններից հետո ռուսական ընկերությունը կնվազեցնի «Petronas»-ից ձեռք բերված բաժնետոմսերը՝ 15,5%-ից մինչև 9,99%, իսկ գործարքի գումարը կնվազի $2,25 մլրդ-ից մինչև $1,45 մլրդ-ի։

«Շահ Դենիզ» նախագծի մյուս մասնակիցներն են բրիտանական «British Petroleum»-ը (օպերատոր, 28,8% բաժնեմաս), թուրքական TPAO-ն (19%), ադրբեջանական «Socar»-ը (10%), իրանական NICO-ն (10%) և ադրբեջանական SGC-ն (6,7%)։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական