Միջազգային

Սերգեյ Լավրովը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Սերգեյ Լավրովը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ այսօր հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն:

Մամլո ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են միջազգային օրակարգի կարևոր թեմաներ: Լավրովն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է Եվրոպայում անվտանգության երկարաժամկետ իրավական երաշխիքների ապահովման վերաբերյալ Ռուսաստանի նախաձեռնությունների առաջմղման ուղղությամբ շարունակվող աշխատանքի մասին: Հեռախոազրույցի առանցքային թեմաներից մեկն է դարձել նաև իրավիճակն Ուկրաինայի հարավ-արևելքում և հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Անդրադարձ է կատարվել Սիրիայում և Հարավային Կովկասում կարգավորման առանձին ասպեկտների, ինչպես նաև միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությանը, երկկողմ հարցերի օրակարգերին:

Թուրքիայի արտգործնախարարությունից հայտնել են նաև, որ զրույցի ընթացքում Ռուսաստանի ԱԳ նախարարը հաստատել է մասնակցությունը մարտի 11-13-ը կայանալիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որին, հավանաբար, կարող են մասնակցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու հայ-թուրքական երկխոսության բանագնաց, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական