Միջազգային

Եվրոպայում այլևս չկան անվտանգության չափանիշներ

Եվրոպայում այլևս չկան անվտանգության չափանիշներ

«Եվրոպայում անվտանգությունն ու կայունությունը կարգավորող նորմեր այլևս չկան», - հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։

Լը Դրիանի խոսքերով՝ այսպիսի իրավիճակ ստեղծվել է, քանի որ սպառազինությունների վերահսկման համաձայնագրերը գրեթե հնացած են կամ ժամանակավրեպ։ «Մինչ Ռուսաստանը պահանջում է կայունություն և երաշխիքներ, մենք նույնպես պահանջում ենք դա։ Եվրոպային անհրաժեշտ են անվտանգության և կայունության երաշխիքներ, մենք պատրաստ ենք քննարկել դա ու ամեն ինչ»,- հայտարարել է Լը Դրիանը:

Մեկնաբանելով ռուսական զորքերի դուրսբերման մասին տեղեկությունը՝ Լը Դրիանը կոչ է արել տեսնել, թե ինչպես կավարտվեն Բելառուսում, Սև ծովում և Ուկրաինայի սահմանի մոտ «մանևրները»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական