Միջազգային

Հյուսիսային Կորեայում տոնում են հանգուցյալ առաջնորդի 80-ամյակը

Հյուսիսային Կորեայում տոնում են հանգուցյալ առաջնորդի 80-ամյակը

Հյուսիսային Կորեայում տոնակատարություններ են անցկացվել հանգուցյալ առաջնորդ Կիմ Չեն Իրի 80-ամյակի առիթով։

Հիմնական միջոցառումները կազմակերպվել են Սամջիյոն քաղաքում, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, ծնվել է Հյուսիսային Կորեայի հանգուցյալ առաջնորդը։ Ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ինը հարգել է հոր հիշատակը, որը երկիրը ղեկավարել մինչև 2011թ.։ Կիմ Չեն Իրի ծննդյան օրը՝ Փայլող աստղերի օրը, հանրապետության գլխավոր տոներից է։

Ի դեպ, տարեսկզբից Փհենյանն արդեն իրականացրել է յոթ հրթիռի արձակում։ Տարածաշրջանի երկրներն ու ԱՄՆ-ը հերթական անգամ հանդես են եկել Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման օգտին։

Լուսանկարում՝ ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընը հոր՝ Կիմ Չեն Իրի հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական