Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է Անկարայում կամ Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների եռակողմ հանդիպման հնարավորության մասին։ Հանդիպումը տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դրական պատասխանի դեպքում։
«Պարոն Զելենսկին ինձ հետ հանդիպման ժամանակ ասաց, որ դրական է վերաբերում եռակողմ հանդիպման գաղափարին: Եթե պարոն Պուտինը նույնպես դրական մոտենա, հուսով եմ, կկարողանանք հանդիպել Ստամբուլում կամ Անկարայում»,- ինքնաթիռում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտարարել է Էրդողանը՝ ԱՄԷ-ից վերադարձի ճանապարհին։